19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Կարելի է փայլուն ընտրություններ անցկացնել, բայց …

ԱԺ-ում այսօր մեկնարկեցին Ընտրական օրենսգրքի նոր նախագծի վերջնական տարբերակի քննարկումները: Նախագիծը ներկայացրեց նախագծի հեղինակներից մեկը՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Վերջինս մանրամասնորեն ներկայացրեց նախագիծը:

Այնուհետև ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց՝ իրենց կուսակցությունը  միացել  է բոլոր այն առաջարկներին, որոնք առաջարկել են ընդդիմադիր գործընկերները. «Բայց մենք չենք կարծում՝ եթե անգամ բոլոր առաջարկներն ընդունվեն՝ ցուցակներն անգամ տասն անգամ հրապարկվեն, ես մի բանում եմ միանշանակ վստահ՝ եթե անգամ ամենաիդեալական նախագիծն էլ ունենանք, միեւնույն է՝ այն շրջանցելու տարբերակը կգտնվի», – ասաց Զոհրաբյանը:

Դավիթ Հարությունյանն, անդրադառնալով այդ դիտարկմանը՝ ասաց. «Իհարկե, կարելի է փայլուն ընտրություններ անցկացնել, բայց եթե կա կասկածամտություն, շատ կարեւոր է, որպեսզի պարզվի՝ ինչ է իրականում տեղի ունեցել»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ