14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Կարեն Վարդանյանի սպանության գործում նորություն կա

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ փորձագետ, իրավաբան Կարեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվող 43-ամյա Արթուր Միհրանյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա:

Այս մասին Henaran.am-ին հայտնեց Միհրանյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանից

«Վարույթ իրականացնող մարմինը միջնորդել է դատահոգեբանական փորձաքննություն անցկացնել ստացիոնար ռեժիմով, միջնորդությունը բավարարվել է, իմ պաշտպանյալն այժմ «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում է: Բուժման կուրսը 24 օր է, գուցեեւ ավելի շուտ դուրս գրվի»,-ասաց պաշտպանը:

Մարինե Ֆարմանյանը պժընդգծեց, որ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալները պարտադիր կերպով փորձաքննության են ենթարկվում:

Նշենք, որ Կարեն Վարդանյանը մարտի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններ մեկշաբաթյա գործուղում մեկնելու նպատակով դուրս էր եկել տնից եւ չէր վերադարձել: Ապրիլի 1-ին պարզվել է, որ մարտի 17-ին Սեւանում բութ գործիքներով Կարեն Վարդանյանին բազմաթիվ հարվածներ են հասցրել եւ սպանել 43ամյա Արթուր Միհրանյանը եւ սպանվածի 23-ամյա հարեւան Գեւորգ Զոհրաբյանը, որից հետո Կարեն Վարդանյանի դին թաքցրել են Գեւորգ Զոհրաբյանին պատկանող, Երեւանի Սիսակյան փողոցի 22 շենքի հարակից ավտոտնակում:

Արթուր Միհրանյանը եւ Գեւորգ Զոհրաբյանը ձերբակալված են: Քննությունը շարունակվում է:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ