15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ապրիլի 24-ին քաղաքացիների եւ լրագրողների մուտքը ցեղասպանության հուշահամալիր կլինի ժամը 14:00-ից

Ապրիլի 24-ին քաղաքացիների հոսքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր թույլատրվելու է միայն ժամը 14.00-ից հետո: Բանն այն է, որ մինչ այդ՝ Եղեռնի զոհերին հարգանքի տուրք են մատուցելու օտարերկրյա պատվիրակությունները: Ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ 120 հոգանոց պատվիրակությունով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Լինելու են օտարերկրյա բարձրաստիճան այլ […]

Հանդիպում Հիմնադիր Խորհրդարանի ձերբակալված անդամների հետ

Ապրիլի 8-ին մոտ ժամը 09.30-ի սահմաններում Դիտորդական խմբի անդամները այցելություն են կատարել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ և հանդիպել են Հիմնադիր խորհրդարանի 6 ձերբակալված անդամների հետ: Բոլոր 6 ձերբակալվածներն էլ ընդհանուր վերաբերմունքից և ՁՊՎ-ի պահման պայմաններից դժգոհություններ չհայտնեցին, բայց Հիմնադիր Խորհրդարանի անդամ Պավել Մանուկյանը հացադուլ է հայտարարել՝ իրեն ապօրենի ձերբակալելու համար:   Միաժամանակ Դիտորդական […]

Մեկին դատելուց առաջ նրա շապիկը հագեք նախ եւ առաջ.Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան

«Հնարավորությունը ոչ միշտ են համընկնում ցանկությունների հետ»,-Պոլսո պատրիարքարանի գործողություններն այսօր լրագրողների հետ հանդիպմանը  այսպես գնահատեց Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Սա պատասխանն էր լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ է Պոլսո պատրիարքարանը շեղվում Մայր Աթոռի վարած քաղաքականությունից։ «Մեկին դատելուց առաջ նրա շապիկը հագեք նախ եւ առաջ։ Երկրորդ՝ Պոլսո պատրիարքարանի գործունեությունն ունի որոշակի սահմանափակումներ, եւ հեշտ է պահանջել, […]

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգներ Սալոնիկում

Ապրիլի 1-ից 6-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքի «Մեգարոն Մուսիկիս» համերգասրահում անցկացվեց Մանկական երգչախմբերի հինգերորդ փառատոնը, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ այս տարի նվիրված էր Հայաստանին: Որպես հատուկ հյուր` Հայաստանը փառատոնում ներկայացրեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը` Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ: Երգչախմբի մասնակցությունը փառատոնին նախաձեռնվել և համակազմակերպվել էր «Համազգային» հայ կրթական և մշակութային միության Սալոնիկի մասնաճյուղի և Հունաստանում […]

«Առեղծվածային լեռը». Իտալիայում կցուցադրվի ֆիլմ՝ նվիրված Ցեղասպանության 100-ամյա տարելիցին

Ապրիլի 11-ին իտալական Տրիկիանա քաղաքում տեղի կունենա «Առեղծվածային լեռը» ֆիլմի ցուցադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ, գրում է bellunopress.it-ը:Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ՝ Տրիկիանայի «Le Fregole» սոցիալ-մշակութային ասոցիացիան կներկայացնի «Առեղծվածային լեռը» վավերագրական ֆիլմը: Ցուցադրությանը ներկա կլինեն ֆիլմի հեղինակներ՝ ռեժիսոր և պրոդյուսեր Ռոբերտո Սորամաեն և գրող Տիտո Դե Լուկան: Մի քանի տարի նրանք զբաղվել են Արարատ […]

«Բա որ հանկարծ «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցների էսթետիկական ճաշակը բարձրանա»

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում «Գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության» վերաբերյալ ելույթում հիշեցրեց, թե ինչու է անհրաժեշտ եղել ստեղծել գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողով: «Որովհետև նախորդ կառավարության օրոք 300մլն դոլարի պարտք է կուտակվել, որի մասին ոչ քաղաքական ուժերը,ոչ քաղաքացիները տեղյակ չեն եղել, և երբ պատգամավորները հարց են բարձրացրել գազի սակագնի բարձրացման մասին պատասխանատու […]

Ռուսաստանի ջանքերն ուղղված են, որպեսզի հնարավորինս արագ որոշում ընդունվի ԼՂ հարցով. Լավրով

Ռուսաստանը նույնիսկ միտք չի թույլ տալիս, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է թեժանալ: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտնում է РИА Новости–ն: «Վստահ եմ, որ կոնֆլիկտի կողմերը եւս դա չեն ուզում: Ռուսաստանի բոլոր ջանքերը ուղղված են, որպեսզի հնարավորինս արագ այնպիսի որոշում ընդունվի ԼՂ […]

Պահանջելու են ազատ արձակել բերման ենթարկվածներին

Այսօր ժամը 13:00-ին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը Էրեբունու դատարանի մոտ կազմակերպում է բողոքի ցույց: Շարժման անդամները տեղեկացրին, որ պահանջելու են  անհապաղ ազատ արձակել երեկ բերման ենթարկված  Ժիրայր Սէֆիլյանին, Գարեգին Չուգասզյանին, Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, Արամ Հակոբյանին, Հովհաննես Ղազարյանին, Գևորգ Սաֆարյանին։  

«Խայտառակություն է»

Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի խոսքով՝ առաջին խնդիրը, որի պատճառով հարկ եղավ ստեղծել գազի հանձնաժողովը, 20%-ի օրինականության խնդիրն էր, որը խիստ իրավական է: Նա նշեց, որ հանձնաժողովը պարզել է, որ այդ 20%-ի վաճառքը օրինական է եղել ու խնդրեց դա ֆիքսել: Պատգամավորի համար զավեշտալի է, որ գազը սահմանից սպառողին հասնելիս կրկնակի թանկանում է: «Այստեղ տեղին կլիներ, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված