02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ռուսաստանի ջանքերն ուղղված են, որպեսզի հնարավորինս արագ որոշում ընդունվի ԼՂ հարցով. Լավրով

Ռուսաստանը նույնիսկ միտք չի թույլ տալիս, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է թեժանալ: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտնում է РИА Новостиն:

«Վստահ եմ, որ կոնֆլիկտի կողմերը եւս դա չեն ուզում: Ռուսաստանի բոլոր ջանքերը ուղղված են, որպեսզի հնարավորինս արագ այնպիսի որոշում ընդունվի ԼՂ հարցով, որը ձեռնտու կլինի երկու կողմերին էլ»,- ասել է նա:

Նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը հանդիպել են Մոսկվայում, նրանք մանրամասն քննարկելու են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Երևան, ով պետք է մասնակցի Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ