08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Մեկին դատելուց առաջ նրա շապիկը հագեք նախ եւ առաջ.Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան

«Հնարավորությունը ոչ միշտ են համընկնում ցանկությունների հետ»,-Պոլսո պատրիարքարանի գործողություններն այսօր լրագրողների հետ հանդիպմանը  այսպես գնահատեց Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Սա պատասխանն էր լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ է Պոլսո պատրիարքարանը շեղվում Մայր Աթոռի վարած քաղաքականությունից։

«Մեկին դատելուց առաջ նրա շապիկը հագեք նախ եւ առաջ։ Երկրորդ՝ Պոլսո պատրիարքարանի գործունեությունն ունի որոշակի սահմանափակումներ, եւ հեշտ է պահանջել, որ բոլորն անեն այնպես, ինչպես որ մենք ենք պատկերացնում կամ ուզում։ Կյանքում հնարավորությունները ոչ միշտ են համընկնում մեր ցանկությունների հետ»,- նկատեց Տեր Նաթան արքեպիսկոպոսը։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում շատ են լուրեր շրջանառվում այն մասին, որ Մայր Աթոռը խնդիրներ ունի Պոլսո պատրիարքարանի հետ։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ