08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

«Առեղծվածային լեռը». Իտալիայում կցուցադրվի ֆիլմ՝ նվիրված Ցեղասպանության 100-ամյա տարելիցին

Ապրիլի 11-ին իտալական Տրիկիանա քաղաքում տեղի կունենա «Առեղծվածային լեռը» ֆիլմի ցուցադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ, գրում է bellunopress.it-ը:Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ՝ Տրիկիանայի «Le Fregole» սոցիալ-մշակութային ասոցիացիան կներկայացնի «Առեղծվածային լեռը» վավերագրական ֆիլմը:

Ցուցադրությանը ներկա կլինեն ֆիլմի հեղինակներ՝ ռեժիսոր և պրոդյուսեր Ռոբերտո Սորամաեն և գրող Տիտո Դե Լուկան:

Մի քանի տարի նրանք զբաղվել են Արարատ լեռան վրա Նոյան տապանի հետքերը փնտրելով, այդ ընթացքում ի հայտ են եկել հայ ժողովրդի սարսափելի պատմության հետքերը և այլ հետաքրքիր բացահայտումներ, որոնց մասին պատմվում է վավերագրական ֆիլմում: Այն առեղծվածներով լի հետաքրքիր ու գրավիչ ֆիլմ է, որը խառնվում է հայ ժողովրդի ողբերգական ճակատագրի հետ:

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ