03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Բա որ հանկարծ «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցների էսթետիկական ճաշակը բարձրանա»

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում «Գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության» վերաբերյալ ելույթում հիշեցրեց, թե ինչու է անհրաժեշտ եղել ստեղծել գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողով: «Որովհետև նախորդ կառավարության օրոք 300մլն դոլարի պարտք է կուտակվել, որի մասին ոչ քաղաքական ուժերը,ոչ քաղաքացիները տեղյակ չեն եղել, և երբ պատգամավորները հարց են բարձրացրել գազի սակագնի բարձրացման մասին պատասխանատու մարմինները, այդ թվում նաև էներգետիկայի նախարարը հերքել են այդ լուրերը»,-նշեց նա:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով` տարբեր խմբավորումների մակարդակով, սխոդկաների միջոցով հարց էին լուծում, և որի արդյունքում պարզվեց, որ Հայաստանի սպառողը 300մլն դոլարի պարտք ունի և պետք է վճարի: Անդրադառնալով հանձնաժողովի հաշվետվությանը՝ նա ասաց.« Երբ այստեղ ասվեց, թե 1,5մլն դոլարի նկարներ, բույսեր են գնվել, որոնք ներառված են սակագնի մեջ , դրանց պետք չէ առանձնակի ուշադրություն դարձնել:

Բա որ հանկարծ «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցների էսթետիկական ճաշակը բարձրանա և, նրանք որոշեն իրենց «ռելաքսն» անցկացնել այնպիսի սենյակներում, որտեղից կկախեն ոչ թե պատճեներ, այլ օրինակ Տիցիանի և Ռենուարի բնօրինակները և ասեն, որ Տիցիանի «Ոսկեգույնը» և Ռենուարի «Վարդագույնը» շատ լավ հանգստացնում են նյարդերը»,-եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ