09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հանդիպում Հիմնադիր Խորհրդարանի ձերբակալված անդամների հետ

Ապրիլի 8-ին մոտ ժամը 09.30-ի սահմաններում Դիտորդական խմբի անդամները այցելություն են կատարել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ և հանդիպել են Հիմնադիր խորհրդարանի 6 ձերբակալված անդամների հետ: Բոլոր 6 ձերբակալվածներն էլ ընդհանուր վերաբերմունքից և ՁՊՎ-ի պահման պայմաններից դժգոհություններ չհայտնեցին, բայց Հիմնադիր Խորհրդարանի անդամ Պավել Մանուկյանը հացադուլ է հայտարարել՝ իրեն ապօրենի ձերբակալելու համար:
 
Միաժամանակ Դիտորդական խումբը պարզեց, որ արգելանք է դրված նրանց հարազատների հետ  տեսակցության և հեռախոսազանգի վրա: Դիտորդական խմբի անդամների համար անհասկանալի հիմքով նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանք է դրվել կապն արտաքին աշխարհի հետ իրավունքից օգտվելու վրա: Արդյունքում՝ նշված արգելանքով ձերբակալվածները իրավունք չունեն օգտվելու ռադիոընդունիչից և տպագիր մամուլից:
 
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ