15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գումար Վահան Հովհաննիսյանի հուղարկավորության համար

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի թաղման, ծիսակատարության, հուշատախտակի, մահարձանի պատրաստման համար յոթ միլոիոն չորս հարյուր հազար դրամ հատկացնել: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ հինգ հազար եվրոյի համարժեք դրամի չափ հատկացվելու է ԱԳ նախարարությանը` Վահան Հովհաննիսյանի մարմինը Գերմանիայից Հայաստան տեղափոխելու համար: 

Ծնվել է 199 տղա և 160 աղջիկ

Մարտի 27-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 45 788 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 359 երեխա` 199 տղա և 160 աղջիկ:  

«Ինչ-որ պահի մեր ազգանունները պիտի հայերեն դարձնենք». սա լուրջ

Ազգային ժողովում քննարկվում է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի կապակցությամբ ընդունված համահայկական հռչակագիրը ԱԺ-ի կողմից որպես հայտարարության տեքստ ընդունելու հարցը: Նախագծի հեղինակը մի շարք պատգամավորներ են: Երբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը թվում էր հեղինակ պատգամավորների անունները, Վահե Էնֆիաջյանի ազգանվան փոխարեն ասաց Էնֆաջյան: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, և ԱԺ նախագահը կես կատակ, կես լուրջ ասաց. […]

Ռուսաստանի Ֆիլհարմոնիկը Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Երևանում համերգներով հանդես կգա

1915թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Հայաստանում հանդես կգա Ռուսաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ, – տեղեկացնում է «Նովոստի Արմենիա» լրատվական գործակալությունը: Համերգները տեղի կունենան Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ապրիլի 14-ին նվագախումբը հանդես կգա  Մոցարտի  «Նվագախմբով դաշնամուրի կոնցերտ №12 լյա մաժոր»  և  «Ռեքվիեմ» ստեղծագործություններով,  ապրիլի 15-ին՝ […]

Քիմ Քարդաշյանը Ցեղասպանության մասին փաստագրական ֆիլմ է նկարահանելու. Թուրքական ԶԼՄ-ներ

Թուրքական մի շարք էլէկտրոնային լրատվամիջոցներն անդրադարձել են աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի` Հայաստան կատարած այցին: Առաջատար լրատվամիջոցներից «Hurriyet»-ը, «Vatan»-ը, «Haber 3»-ը, «A24»-ը և տասնյակ այլ լրատվական կայքեր, լուսաբանելով Քարդաշյանների ընտանիքի երևանյան այցը, ընդգծել են, որ նախատեսված է այցի ընթացքում նկարահանել Հայոց ցեղասպանության թեմայով փաստագրական ֆիլմ: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Քիմ Քարդաշյանն իր ամուսնու, դստեր և քրոջ […]

Արթնացնել ինքնագիտակցությունը

Ապրիլի 8-ին հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ տեղի ունեցավ «Ցեղասպանության հետևանքներիհաղթահարումը և ելքերը» թեմայով կլոր-սեղան քննարկում: Քննարկման կազմակերպիչն էր  Արատտաերիտասարդական ակումբը, իսկ քննարկման մասնակիցներն էլ հենց երիտասարդներն էին: Քննարկման նպատակն էրներկայացնել այն մոտեցումները, որոնք ունի երիտասարդությունը ընդհանրապես ցեղասպանությունների, հայերի ցեղասպանության հետևանքների հաղթահարման, հայոց պահանջատիրության խնդրի շուրջ: Քննարկմանը հատուկզեկույցով հանդես եկան Արատտա երիտասարդական ակումբի նախագահ Հովհաննես Բասենցյանը , ցեղասպանագետՌուզաննա Յոչյանը, քաղաքագետ, սոցիոլոգ Հովիկ Վերանյանը, միջազգային հարաբերությունների ուսանող ԴավիթՄարգարյանը, պատմաբան Անի Հակոբյանը: Քննարկմանը մասնակցում էին նաև ուսանողներ, հասարակական-գիտական ոլորտի այլ ներկայացուցիչներ: Պատմաբան Արտակ Սարգսյանը հավելեց զեկուցողներին, նշելով, որ ցեղասպանությունը ինչ-որ իմաստով շարունակվում է նաև այսօր […]

Մեր առաջարկը չեք ներառել. Խաչատրյանը՝ Էկոնոմիկայի նախարարին

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց «Թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանումը և ՀՀ տարածք երրորդ երկրներից ներմուծումը կանոնակարգելու մասին»: «Ըստ այդմ սահմանվում է նաև գլխավոր լիցենզիայի տեսակ, որը սահմանված է Եվրասիական տնտեսական միությունում, […]

Հերիք էղավ, բոլ էղավ… հուսահատ մայրը հարձակվեց նախարարի վրա /վիդեո/

«Տղուս 10 տարի ա տարել են ու անմեղ պահում են: Ես Ձեզանից պահանջում եմ իմ էրեխուն, չէ՝ ուրիշ ձևով կպահանջեմ»,-այսօր կառավարության շենքի մոտ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի ճանապարհը կտրեց Ռիմա Սահակյանը: «Տիկին, ես մեղավոր չեմ, իմ ճանապարհը մի փակեք»,-ասաց նախարարը: Արագ տեղավորվեց ավտոմեքենայում՝ կնոջ դեմքին փակելով դուռը: Հիշեցնենք, 19- ամյա Մեսրոպ Մաքոյանի սպանության մեջ մեղադրվելով […]

ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր շտաբերի պետերի ռազմական կոմիտեի նիստին

Ապրիլի 9-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստանի Հանրապետության ք.Կայրակկում մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր շտաբերի պետերի ռազմական կոմիտեի հերթական նիստին: Ռազմական կոմիտեի օրակարգի համաձայն` քննարկվել են ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության տարածաշրջանի ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, 2015թ. օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացման, ՀԱՊԿ-ի հակաօդային և հակահրթիռային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված