04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ռուսաստանի Ֆիլհարմոնիկը Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Երևանում համերգներով հանդես կգա

1915թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Հայաստանում հանդես կգա Ռուսաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ, – տեղեկացնում է «Նովոստի Արմենիա» լրատվական գործակալությունը:

Համերգները տեղի կունենան Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Ապրիլի 14-ին նվագախումբը հանդես կգա  Մոցարտի  «Նվագախմբով դաշնամուրի կոնցերտ №12 լյա մաժոր»  և  «Ռեքվիեմ» ստեղծագործություններով,  ապրիլի 15-ին՝ Վերդիի, Մոցարտի, Բելլինիի, Դոնիցետիի և Պուչինիի ստեղծագործություններով: Ապրիլի 16-ին ներկայացվելու է «Չապլինի ժամ» մուլտիմեդիա նախագիծը՝ «Մեծ քաղաքի լույսերը» ելույթով:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ