15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գլխավոր դատախազը հանդիպեց ԱՄՆ նորանշանակ դեսպանին

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մ. Միլսին: ՀՀ գլխավոր դատաախազը շնորհավորել է դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ ՀՀ դատախազության և ԱՄՆ դեսպանատան միջև համագործակցությունը կշարունակվի՝ դառնալով առավել նպատակային և արդյունավետ: Դեսպան Միլսի խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է դատախազության համակարգի առջև դրված […]

ԱԱԾ-ից նվիրաբերում են

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ որոշում, որով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանն ամրացված՝ 5,995.0 հազար դրամ արժեքով Հունդաի էլանտրա մակնիշի ավտոմեքենան նվիրաբերվելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գործունեությանն աջակցելու նպատակով:  

Ինչ է ուզում Քոչարյանը. 168 Ժամ

«168 Ժամը» քաղաքագետի հետ զրույցում վերլուծել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի մոտիվացիան, գրելով. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փորձեց տարանջատվել և իշխանությունից, և ԲՀԿ-ից»,- ասաց քաղաքական և ընտրական տեխնո;լոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հարցազրույցին: Նա, մասնավորապես անդրադառնալով Քոչարյանի հարցազրույցի քաղաքական բաղադրիչին, նշեց, որ ինչպես նախորդ հարցազրույցներում, […]

Անվճար համակարգիչներ

Այսօր կառավարությունը հավանություն տվեց առաջին դասարանի աշակերտներին անվճար համակարգիչ տրամադրելու` «Մեկ երեխա-մեկ համակարգիչ» փուլային ծրագրին և փորձնական փուլի նկարագրին: Կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը նշեց, որ ծրագրի փորձնական փուլի ֆինանսավորումն իրականացվելու է Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի միջոցներով, ծրագրի շրջանակներում՝ տեղական արտադրությունը խթանելու նպատակով աշակերտներին անհատույց տրամադրվելու են «Արմթաբ» պլանշետներ, որոնք ձեռք […]

Սպասվում են ձերբակալություններ. Հրապարակ

«Դատելով իշխանության վերջին շրջանի գործողություններից, մանավանդ այն հանգամանքից, որ սկսել են նեղել նաեւ յուրային գործարարներին (Հակոբ Հակոբյան, Աշոտ Աղաբաբյան, Գարեգին Նուշիկյան եւ այլք)՝ տարբեր ստուգումների, տուգանքների տեսքով, կարելի է եզրակացնել, որ բյուջեի «հատակն» արդեն երեւում է, եւ այն լցնելու հրատապ խնդիր է առաջացել, գրում է «Հրապարակը»:  Թերթի տեղեկություններով, «նեղում են» ոչ միայն խոշորներին, այլեւ մանր […]

Քարդաշյանն էր պակասում. Ժողովուրդ

Ժողովուրդը հիշեցնում է, որ Սերժ Սարգսյանը երեկ պաշտոնական այցով մեկնել է Իտալիա: Թերթը նկատում է, որ ՀՀ նախագահըկայցելի Վատիկան, որտեղ նա կմասնակցի Նորին սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում մատուցվելիք պատարագին` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Թերթը նշում է, որ այսպիսով Սերժ Սարգսյանը փորձում է անձամբ եւ առերես Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին համոզելգալ Հայաստան` […]

Կառավարությունն ո՞վ ա, որ իմ զարդերի վրա ղումար խաղա. Ժամանակ

«Ժամանակ»-ը գրում է. «Աբովյան քղաքում 52-ամյա բնակիչ Նաիրի Ասրյանն ամիսներ առաջ «Կոնվերս բանկ»-ի Աբովյանի մասնաճյուղում ոսկու գրավադրմամբ վարկ է վերցրել, սակայն բանկը հրաժարվում է վերադարձնել քաղաքացու ոսկեղենը՝ պատճառաբանությամբ, որ նա արագաչափերի չվճարված տուգանքներ ունի: Բանկից նրան ասել են, որ կառավարության համապատասխան հրահանգ կա՝ չվերադարձնել ոսկին կամ գրավադրված այլ առարկա, եթե չմարված տուգանքներ կան: «Բայց կառավարությունն […]

Սերժ Սարգսյանը հասկացրել է. Հրապարակ

«Հրապարակը» գրում է. «Մինչ Հովիկ Աբրահամյանը փորձում է «տալչոկ» տալ կառավարությանը, չեն դադարում խոսակցությունները, որ ոմանք աշխատում են վարչապետափոխության ուղղությամբ: Խոսքն այս օրերին Ղարաբաղում գտնվող Ռուբեն Վարդանյանի մասին է, ով, ըստ թերթի աղբյուրների, անում է ամեն ինչ, որ հաջորդ վարչապետը լինի: Արա Աբրահամյանի հետ անվերջ «պատերազմների» մեջ գտնվող, «Ամերիա» բանկի սեփականատեր Ռուբեն Վարդանյանի լոբբիստների մեջ […]

Քիմ Քարդաշյանը գրություն է թողել ռեստորանի պատին /ֆոտո, վիդեո/

Նախօրեին երեկոյան Քիմ Քարդաշյանը ամուսնու` Քանյե Ուեսթի, դստեր եւ քրոջ` Քլոեի հետ ժամանեց Երեւան: Օդանավակայանում նրանց դիմավորեցին աղուհացով, այստեղ բազմաթիվ երկրպագուներ ու լրագրողներ էին հավաքվել: Քիմն ընտանիքի հետ կանգ է առել Մարիոթ հյուրանոցում` նախագահական համարում: Ավելի ուշ Քիմ Քարդաշյանը Թվիթերի իր էջում գրել է, որ շատ շնորհակալ է ջերմ ընդունելության համար, առաջին հերթին պատրաստվում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված