15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Քոչարյանը՝ Քիմ Քարդաշյանից

«Գիտեք ինչ, ամեն մեկն իր իղձերն ունի, նայած, թե ինչի մասին է խոսքը»,-այսօր կառավարության նիստից հետո ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես է գնահատում Քիմ Քարդաշյանի ջանքերն՝ ուղղված Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին: «Հայուհի է, ցանկացել է գալ, ի՞նչ վատ է»,-նկատեց փոխարտգործնախարարը:

Չինաստանի կողմից Հայաստանին` անհատույց

Ապրիլի 8-ին Պեկինում կայացավ Հայաստանի հանրային հեռուստաընկերության համար նախատեսված շարժական հեռուստակայանի` հայկական կողմին փոխանցման հանդիսավոր արարողությունը: Երեք մեքենաներից բաղկացած շարժակայանը, որը հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխանող նորագույն սարքավորումներով, տրամադրվել է Չինաստանի կառավարության կողմից Հայաստանին հատկացվող ամենամյա անհատույց օգնության շրջանակներում: Փոխանցման արարողությանը ներկա էին Չինաստանի կոմերցիայի նախարարության պաշտոնատար անձինք, շարժակայանն արտադրող չինական «INSTEC» ընկերության ղեկավարությունը, ինչպես […]

«… դուք էլ շատ կուզենայիք, որ քիմը ձեր մաման, կամ քույրը լիներ»

Օգտատերերը շարունակում են ակտիվ քննարկել Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան: Արտավազդ Այվազյանը գրում է. «Ինձ ավելի լավա չճանաչեն, ոչ մի երկրում, ոչ մի տեղ, քան մի դուրս ընկած համաշխարային ճանաչում ունեցած ու ցանկացած մեծահարուստի տակ պառկող անբարոյականով ասեն, որ գիտեն Հայաստանը որտեղ է: Հակառակորդը ուրախությունից ցնծումա, երբ մեր երկրում էժանագին մարմնավաճառին այսպես են դիմավորում: Ու երբ […]

Ներկայացվել է ՀԿ-ների մասին օրենքի նախագիծը

Ապրիլի 8-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Լևոն Կիլիկիա» սրահում տեղի ունեցավ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ Կառավարության օրենքի նախագծի ներկայացմանը նվիրված մամլո ասուլիս, որին մասնակցում էին ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա–Բին Աջեմյանը,  Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը և ԱՀԺԿ ծրագրի թիմի ղեկավար Ջոն Ռայթը: Երկարատև քննարկումներից հետո […]

Ձեր աջն ու ձախը ակտիվ է այսօր, ի՞նչ կա. Հովիկ Աբրահամյանը` Արման Սահակյանին

Կառավարության այսօրվա նիստին, երբ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը գործադիրին էր ներկայացնում հերթական հարցը, Հովիկ Աբրահամյանը նկատողություն արեց Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին. «Պարոն Սահակյան, Ձեր աջն ու ձախը ակտիվ է այսօր, ի՞նչ կա»,-նետեց վարչապետը զրույցի բռնված Սահակյանին:   

Կեղծ թղթադրամներ են շրջանառվում

Ապրիլի 8-ին, ժամը 15-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների, Կապանի և Էրեբունու բաժինների, ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, մայրաքաղաքի Արցախի փողոցից, կեղծ թղթադրամ պատրաստելու, պահելու և իրացնելու կասկածանքով բերման են ենթարկել  Տիգրան Եգանյանին, որի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 205 հատ, 10 հազար դրամ անվանական արժեքով ՀՀ կեղծ […]

«Թույլ տվեք, հարցնենք մարդկանց»

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանն այսօր կառավարությանը ներկայացրեց որոշում, որով փոփոխություններ են կատարվում մի շարք օրենքներում:  Փոփոխություններ են կատարվելու «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում», «Արտոնագրային հարկի մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և մի շարք այլ օրենքներում: Արմեն Եղիազարյանն ասաց, որ էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման դեպքում խնդիր […]

Ցնցող ողբերգություն` «Ողբերգականը»

Ապրիլի 8-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ Հայաստանում առաջին անգամ հնչեց Գուստավ Մալերի Սիմֆոնիա թիվ 6-ը «Ողբերգական»։ Համերգը տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ։ Գուստավ Մալերը 1904-ի ամռանն իր նամակներից մեկում, անդրադառնալով Թիվ 6 սիմֆոնիային, գրում է. «Վեցերորդս պատրաստ է։ Կարծում եմ՝ ինձ հաջողվեց։ Հազար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված