18 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Ներկայացվել է ՀԿ-ների մասին օրենքի նախագիծը

Ապրիլի 8-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Լևոն Կիլիկիա» սրահում տեղի ունեցավ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ Կառավարության օրենքի նախագծի ներկայացմանը նվիրված մամլո ասուլիս, որին մասնակցում էին ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա–Բին Աջեմյանը,  Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը և ԱՀԺԿ ծրագրի թիմի ղեկավար Ջոն Ռայթը:

Երկարատև քննարկումներից հետո շահագրգիռ կողմերի ուշադրությանն է ներկայացվում «Հասարակական կազմակերպությունների մասին»  օրենքի նախագիծը, որին 2014 թվականից ի վեր նպաստել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարման գործընթացին» 18-ամսյա ծրագիրը:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանն իր ելույթում նշեց, որ ներկայացվում է օրենքի նախագիծ, որի շուրջ բավական աշխատանք է տարվել մինչ այժմ: «Այս ժամանակահատվածում կազմակերպվել են  մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում Արդարադատության նախարարության,  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և ծրագրի կողմից հրավիրված եվրոպացի փորձագետները քննարկել և համաձայնեցրել են «Հասարակական կազմակերպությունների մասին»  օրենքի նախագծի մի շարք դրույթներ, որոնք այժմ համահունչ են եվրոպական չափանիշներին: 

Քննարկումները եղել են շատ բաց և արդյունքում, հաշվի առնելով ՀԿ-ների, միջազգային փորձագետների առաջարկներն ու եզրակացությունները, կազմվել է օրենքի մի նախագիծ, որն ընդհանուր առմամբ ընդունելի է բոլոր կողմերի համար»,- ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրենը:

«Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարման գործընթացին» ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի կողմից գործընկերների՝ Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Գրանթ Թորնթոնի և Թոմսոն հիմնադրամի հետ համատեղ: Եվրամիության ֆինանսավորմամբ  իրականացվող ծրագրի բյուջեն կազմում է 949 670 եվրո: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ