«Թույլ տվեք, հարցնենք մարդկանց»
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանն այսօր կառավարությանը ներկայացրեց որոշում, որով փոփոխություններ են կատարվում մի շարք օրենքներում:
Փոփոխություններ են կատարվելու «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում», «Արտոնագրային հարկի մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և մի շարք այլ օրենքներում: Արմեն Եղիազարյանն ասաց, որ էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման դեպքում խնդիր է առաջանում, որ կրիչների վրա եղած ինֆորմացիան վերստուգելու ձև չկա: Այսինքն՝ տեղեկանք է տրվելու, որ այդ ինֆորմացիայի հեղինակային իրավունքները չխախտվեն, պաշտպանված լինեն:
Բացի այդ այդ տիպի տեղեկանք ունեցող արտադրողներն ու ներմուծողները պարտադիր պիտի դրոշմապիտակավորեն: Միաժամանակ Եղիազարյանն ասաց, որ հիմա, երբ նայում ենք Երևանի խանութները, տեսնում ենք, որ դիսկերի և այլնի հեղինակային իրավունքները պաշտպանված են: Երբ վարչապետը նշեց՝ հարցե՞ր, Եղիազարյանը պատասխանեց, որ դեմ կարծիքներ չեն ունեցել: «Թույլ տվեք, հարցնենք մարդկանց, կարող է ունենան»,-ասաց վարչապետը: Նա հավելեց, որ պայմանավորվածությունը եղել է դյուրացնել բիզնեսի կյանքը՝ չխաթարելով եկամուտների հավաքագրումը և խնդրեց այն չխախտել: