14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Մեր առաջարկը չեք ներառել. Խաչատրյանը՝ Էկոնոմիկայի նախարարին

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց «Թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանումը և ՀՀ տարածք երրորդ երկրներից ներմուծումը կանոնակարգելու մասին»:

«Ըստ այդմ սահմանվում է նաև գլխավոր լիցենզիայի տեսակ, որը սահմանված է Եվրասիական տնտեսական միությունում, որպեսզի ավելի պարզեցվեն ընթացակարգերը, որ մինչ այդ գոյություն չեն ունեցել»,- նշեց նախագիծը ներկայացնող ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նկատեց, որ պետական գույքի մասով իրենց առաջարկությունը չեն ներառել, ինչին ի պատասխան Կ. Ճշմարիտյանն ասաց, որ պետական գույք չի եղել մինչ այդ, ֆինանսատնտեսական կոմիտեում այդ հարցը քննարկվել է և խնդրեց ևս երկու օր հարցը կրկին քննարկելու համար: 

«Առաջարկվո՞ւմ է նոր տուրք ավելացնել»,- հարց բարձրացրեց վարչապետը: «Մինչ ԵՏՄ մտնելն այդպիսի լիցենզավորում չենք ունեցել և համապատասխանաբար նաև այս որոշումն ընդունելուց պետական գույք չեն սահմանել»,- նշեց Կ. Ճշմարիտյանը: Վարչապետը ժամանակ տվեց հարցը քննարկելու համար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ