18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արթնացնել ինքնագիտակցությունը

Ապրիլի 8-ին հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ տեղի ունեցավ «Ցեղասպանության հետևանքներիհաղթահարումը և ելքերը» թեմայով կլոր-սեղան քննարկում: Քննարկման կազմակերպիչն էր  Արատտաերիտասարդական ակումբը, իսկ քննարկման մասնակիցներն էլ հենց երիտասարդներն էին: Քննարկման նպատակն էրներկայացնել այն մոտեցումները, որոնք ունի երիտասարդությունը ընդհանրապես ցեղասպանությունների, հայերի ցեղասպանության հետևանքների հաղթահարման, հայոց պահանջատիրության խնդրի շուրջ: Քննարկմանը հատուկզեկույցով հանդես եկան Արատտա երիտասարդական ակումբի նախագահ Հովհաննես Բասենցյանը , ցեղասպանագետՌուզաննա Յոչյանը, քաղաքագետ, սոցիոլոգ Հովիկ Վերանյանը, միջազգային հարաբերությունների ուսանող ԴավիթՄարգարյանը, պատմաբան Անի Հակոբյանը: Քննարկմանը մասնակցում էին նաև ուսանողներ, հասարակական-գիտական ոլորտի այլ ներկայացուցիչներ: Պատմաբան Արտակ Սարգսյանը հավելեց զեկուցողներին, նշելով, որ ցեղասպանությունը ինչ-որ իմաստով շարունակվում է նաև այսօր այլ դրսևորումներով՝ Թուրքիայի կողմից ՀՀ-ի շրջափակման, Արևմտյան Հայաստանի տարածքում հայկական հետքի ոչնչացման, ցեղասպանության ժշտման ձևերով:

Քննարկման արդյունքում մասնակիցները հանգեցին նրան, որ հայերի ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար նախևառաջ պետք է հասկանալ, թե որոնք են դրանք: Դրանք միայն մարդկային կորուստները չեն: Ցեղասպանության հետևանքներ են նաև հայկական ինքնության, մշակույթի կորուստը, տարածքային հսկայական կորուստները, ֆինանսական կորուստները, ի վերջո հայրենիքի կորուստը: Այդ պատճառով էլ հայերի ցեղասպանությունը կամ գենոցիդը ավելին է, քան դրա իրավական սահմանումը: Այն ընդգրկում է նաև հայրենազրկում իր բոլոր հետևանքներով՝ ինքնության, մշակույթի, հայրենիքի կորուստ: Ուստի պետք է միջազգային իրավական համակարգ ներմուծել եղեռն տերմինը, որպես որոշակի տիպի գենոցիդ, որը իրագործվել է տվյալ ժողովրդի բնօրրանում:

Քննարկման մասնակիցները միահամուռ համաձայնեցին, որ ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար ելք է հայկական ազգային ռազմավարության մշակումը, որը կնախանշի հայության զարգացման հիմնասյուները ապագա առնվազն 50 տարիների ընթացքում: Ռազմավարության մեջ պետք է տեղ գտնեն Հայաստանի ներքին զարգացման ծրագրերը, և ըստ դրա սահմանվեն արտաքին քաղաքականության գերակայությունները: Մասնակիցները մեծ կարևորություն տվեցին նաև այն փաստին, որ այդ ռազմավարությունը պետք է ընդգրկի հայ ժողովրդի ազգային գիտակցության բարձրացմանը, ազգային արժեհամակրգի վերականգնմանն ուղղված ծրագրեր:

Քննարկումների արդյունքում մասնակիցները նաև հանգեցին նրան, որ Հայկական պետության զարգացման հետ մեկտեղ պետք է քայլեր ձեռնարկել հակառակորդ թուրքական պետությանը թուլացնելու համար: Այդ նպատակին հասնելու համար մեզ կարող են օգնել Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնությունները, ինչպես նաև այն հայերը, ովքեր կրոնափոխ կամ լեզվափոխ են եղել, սակայն ապրում են այն հայրենիքում, որը մենք պատմական ենք անվանում:

Այս ուղղությամբ որպես գործնական քայլ մասնակիցները առաջարկեցին ձեռնամուխ լինել մի ռադիոյի ստեղծմանը, որը համապատասխան լեզուներով հեռարձակումներ կիրականացնի Արևմտյան Հայաստանի տարածքում՝ արթնացնելով այնտեղ ապրող հայերի հայկական ինքնագիտակցությունը և ոգին:

 

Արատտա երիտասարդական ակումբ

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ