12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Սերժ Սարգսյանը պատասխանել է միջազգային ԶԼՄ-ների հարցերին

Նախագահ Սարգսյանը պատասխանել է Al Jazeera-ի, Reuters-ի, CNN Turk-ի, BBC-ի և Russia Today-ի թղթակիցների հարցերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 22-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքում պատասխանել է  մի շարք առաջատար միջազգային լրատվամիջոցների՝ Al Jazeera-ի, Reuters-ի, CNN Turk-ի, BBC-ի և Russia Today-ի թղթակիցների հարցերին: Panorama.am-ը ներկայացնում է հարցուպատասխանի սղագրությունը: Al Jazeera. -Մի քիչ […]

Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներ Բուլղարիայի 12 քաղաքներում

Բուլղարիայի 12 քաղաքներում ապրիլի 23-ին և 24-ին Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առիթով տասնյակ միջոցառումներ տեղի կունենան: Այս մասին «Կանթեղ Արարատյան» տեղեկատվական կայքին հայտնեց Բուլղարիայի հայերի միության (ԲՀՄ) նախագահ Հարություն Հովսեփյանը: «Բուլղարիայի տարբեր քաղաքներում դեռ այս տարվա սկզբից տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյակին: Սակայն ապրիլի 23-ին և 24-ին, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, որոնք հրապարակվել են հայկական կայքում, 12 քաղաքներում տասնյակ միջոցառումներ են տեղի […]

«Այս կերպով պիտի հասնենք անպիսի վիճակի, որ հանգիստ քնենք»

«Ուրուգվայն առաջին երկիրն էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, դա արվեց 1965 թվականին, սակայն պետք է ասեմ, որ այդ որոշումից հետո բազմաթիվ մարտահրավերներ են եղել»,-այսօր «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ ասաց Ուրուգվայի ներկայացուցիչ Պաբլո Ավդալան: Նա նշեց, որ բոլորը, ժողովրդավար երկրները պիտի  հարգեն մարդու իրավունքները: Նա բավարարի չի համարում այն, որ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց […]

Հոգու փրկության ու հարության խորհուրդը ճանաչած ժողովրդին բնաջնջող զորություն գոյություն չունի. ՀՀ վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ելույթը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ ֆորումի մասնակիցների պատվին տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ «Հարգարժա՛ն հյուրեր, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Մեծ պատիվ է այս երեկոն ձեզ հետ միասին անցկացնելը։  Ճիշտ մեկ դար առաջ՝ ապրիլի 24-ին, հայ տեսակի բնաջնջումը ծրագրած եղեռնագործներն իրենց ոճիրը սկսեցին երկու հարյուր հիսուն հայ մտավորականների ձերբակալությամբ ու հոշոտումով։  Եղեռնագործները […]

Թուրքիան Ավստրիայից հետ է կանչել իր դեսպանին

Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում հրապարակած գրավոր հայտարարությամբ Անկարան դատապարտել է Հայոց ցեղասպանության մասին Ավստրիայի խորհրդարանի ընդունած հռչակագրիրը: Թուրքիայի ԱԳՆ-ն Ավստրիայի խորհրդարանին քննադատել է պատմական իրադարձություններին իբրև թե խտրական վերաբերմունք ցուցաբերելու և դրանք միակողմանիորեն մեկնաբանելու մեջ:  «Ակնհայտ է, որ Ավստրիայի խորհրդարանի այդ քայլը խորը բացասական հետքեր կթողնի Թուրքիա-Ավստրիա բարեկամության և փոխհարաբերությունների վրա: Այդ հարցում մեր ունցած […]

Քաղաքակիրթ աշխարհն իրավունք չունի լռելու. Գալուստ Սահակյան

«Ցեղասպանությունները երբեք չպետք է կրկնվեն, իսկ ժխտողականությունը միայն դյուրացնում է դրանց կրկնվելու հավանականությունն»,-այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին ասաց ֆրանսահայ գործիչ, աջակողմյան ժողովրդական շարժման միություն կուսակցության անդամ Պատրիկ Դևեջյանը: Ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն, ով ցավով նշեց, որ դեռ կան երկրներ, որոնք մարդու դեմ բռնություն, ատելություն ու ուժ են կիրառում, ավերում ընտանիքներ ու […]

Որոշ երկրներ ելնում են վայրկենական շահերից

«Հայոց ցեղասպանությունը խլեց մեկ ու կես միլիոն մարդկանց կյանք, և հիշողությունը նրանց մասին մշտապես ապրելու է հայ ժողովրդի ու սփյուռքահայերի սրտում»,-այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ ասաց ՌԴ պետդումայի պատգամավոր Գալինա Կարիլովան: «ՌԴ-ը մշտապես հայ ժողովրդի ցավը որպես սեփական ցավ է ընկալել, այդ պատճառով էլ այդ ողբերգական տարելիցն արժանացել է նման արձագանքի»,-նշեց նա՝ հավելելով, […]

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը փակ կլինի

Արարողակարգային միջոցառումների անցկացման և դրանց նախապատրաստվելու նպատակով Ծիծեռնակաբերդի Հուշահամալիրի տարածքը քաղաքացիների և հյուրերի համար փակ կլինի ապրիլի 23-ին՝ մինչև ժամը 13-ը, և նույն օրվա ժամը 18-ից մինչևապրիլի 24-ի ժամը 13-ը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: 

Սերունդ եմ թողնում, բայց մեռնում եմ կույս/վիդեո/

Բանաստեղծ Հարութ Կարակուշյանի պոեզիայում պայքարը վճռորոշ երանգավորում ունի: Բանաստեղծը մի բանաստեղծություն նվիրեց Henaran.am-ի ընթերցողին, որում այսպիսի տողեր կան. «Բաշխել եմ հիմա՝ անկանոն անչափ Կաթից կտրված իղձերը հոգուս, Իբրև մահացող՝ վերջին ցանկությամբ, Սերունդ եմ թողնում, բայց մնում եմ կույս…»: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված