12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Հայերը մահացան, որովհետև հայ էին». լեհ պատվիրակ

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովի ժամանակ Լեհաստանի ներկայացուցիչ Ռիչարդ Շարլոնսկին նախ խորը հարգանքի տուրք մատուցեց հայ ժողովրդին: «Նրանք 100 տարի առաջ ապրեցին մեծագույն ողբերգություն: Ցեղասպանությունն ազգային ողբերգություն է, որը աշխարհի պատմական ժառանգության կարևոր մասը դարձավ»,-նշեց նա: Ազգությամբ լեհ բանախոսը նշեց՝ իրեն էլ անծանոթ չէ ցեղասպանվածի զգացողությունը, որովհետև 20-րդ դարում իր ազգը նույնպես Ցեղասպանության է ենթարկվել […]

«Մեր Տերը խռովության Աստված չէ, այլ խաղաղության»

Ապրիլի 22-ին` ժամը 21:30-ին, Մայր Տաճարում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ հայ հոգևորականության ու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայաստան ժամանած Քրիստոնեական Եկեղեցիների հովվապետերի ու պաշտոնական պատվիրակությունների, տեղի է ունեցել Հսկման արարողություն: Արարողության ժամանակ Հայրապետը մասնավորապես ասել է. «Այսօր համախմբվել ենք Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում` պաշտամունք մատուցելու մեր […]

Ես Հայաստան չեմ ծնած, բայց Հայաստանը իմ սրտում է ծնած /վիդեո/

Սարգիս Կոշկերյանի կյանքի ամենամեծ երազանքը հայրենիքում լինելն էր: Արդեն 2 օր հայրենիքում գտնվող 46 ամյա Սարգիսը Henaran.am-ի հետ զրույցում հուզված նշեց, որ 46 տարի երազել է. «Առաջին անգամ հայրենիք գալով մայր քաղաքում եղա»,-Սարգիսը ու չկարողացավ մայրենի լեզվով շարունակել խոսքը: «Շատ աղվոր կխոսիմ… ես Հայաստան չեմ ծնած, բայց Հայաստանը իմ սրտում է ծնած»,-նշեց նա ու հավելեց, […]

Որոշ մարդիկ հույս ունեին այս տարի այլ բառեր լսել. ԱՄՆ Պետդեպ /վիդեո/

ԱՄՆ-ի Պետ դեպարտամենտի ժամանակավոր խոսնակ Մարի Հարֆը լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցում խոսել է Հայոց ցեղասպանության մասին: Պատասխանելով լրագրողի հարցին, թե Օբաման ինչու չի պահում խոստումն ու չի ընդունում Հայոց ցեղասպանությունը` Մարի Հարֆը ասել է, որ Օբաման պարբերաբար հայտնել է իր տեսակետը 1915թ. դեպքերի վերաբերյալ: «Որոշ մարդիկ հույս ունեին այս տարի այլ բառեր լսել, եւ մենք […]

Օբաման կորցրեց իր համբավը

«Հետո ի՞նչ, որ այդպես ասել է, մեզ համար ոչ մի կարևորություն ունի այդպիսի հիմար արտահայտություններ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  Հայ դատի կենտրոնական հանձնախմբի նախկին անդամ, փաստաբան Կարապետ Քամարյանն՝ արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության մասին, թե ապրիլի 24-ին հայերն իրենք կպարեն, կերգեն: «Մենք ունենք մեր ուղին, մենք գիտենք՝ մեր նպատակներն ինչ են, մենք պետք […]

Ադամ Շիֆն ԱՄՆ Կոնգրեսում կարդացել է Ցեղասպանության զոհերից անունները /վիդեո/

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն նախօրեին ԱՄՆ Կոնգրեսում մեկ ժամի ընթացքում կարդացել է Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերից 1.000-ի անունը, հայտնում է Asbarez-ը: Շիֆը հայտարարել է, որ մեկ ժամում ինքն ի վիճակի է եղել ընթերցել Հայոց ցեղասպանության զոհերի միայն չնչին մասի անունները: «Բոլորի անուններն ընթերցելու համար շաբաթների պետք կլինեին: Այնուամենայնիվ, ես հույս ունեմ, […]

«Ամոթ է». Քերոլայն Քոքսը ցավում է իր երկրի համար

««Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումը կարևորություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի ու մարդկության համար»,-հայտարարեց Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի բարոնուհի Քերոլայն Քոքսը: «Սա միակ տեղն է, որտեղ ես ցանկանում եմ գտնվել այսօր և վաղը: Ես ցավում եմ, որ ներկայացնում եմ մի երկրի խորհրդարան, որի կառավարությունը հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և ես համոզված եմ, որ սա ամոթ […]

«Կպայթացնեն» Սպիտակ տունը. պահանջում են Օբամայից /վիդեո/

Henaran.am-ը  արդեն տեղեկացրել է, որ «Հայկական մոտոցիկլետի ակումբ» (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի անդամները Հայաստանում են` մասնակցելու Հայոց Ցեղասպանության 100 ամյա տարելիցի միջոցառումներին: Ակումբի անդամները բաժանվել են երեք խմբի: Նրանցից մի մասը ապրիլի 24-ին խաղաղ պիկետ կիրականացնի Միացյալ նահանգներում` Սպիտակ տան առջև: Տղաները պահանջել ու պահանջելու են նախագահ Օբամայից Հայոց ցեղասպանության դատապարտում: Հայրենիքում գտնվող բայքերները այսօր […]

Իսրայելի նախագահը ընդհանուր կապ է տեսել Հայոց ցեղսպանության և հրեաների Հոլոքոստի միջև

Նախորդ շաբաթ Իսրայելի նախագահ Ռուվեն Ռիվլինը Երուսաղեմում փակ հանդիպում է ունեցել լրագրողների հետ, որի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, հայտնում է thetower.org-ը: Ռիվլինը ընդհանուր կապ է տեսել Հայոց ցեղսպանության և հրեաների Հոլոքոստի միջև: Նա ասել է, որ նացիստներին Հայոց ցեղասպանությունը թոյլ է տվել Հոլոքոստն իրականացնել: Նախագահը անդրադարձել է Հռոմի պապի հայտարարությանը` Ցեղասպանության վերաբերյալ ու ասել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված