12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Համազգային լռության րոպե` երեկոյան 19:15-ին

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման կարգ, որի ավարտին` ժամը 19:15 րոպեին, համազգային լռության րոպե կլինի: Այս թիվը պատահական չէ, խորհրդանշում է 1915 թվականը: Լռության րոպեին նախորդելու են Հայաստանի և աշխարհի բոլոր հայկական եկեղեցիների զանգերի 100 հարվածները, որոնք խորհրդանշելու են Հայոց ցեղասպանության 100 տարին:

«Զորի Բալայանը հացադուլ հայտարարեց հյուրանոցի իր համարում»

Ապրիլի 20-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առջև հացադուլ հայտարարած ազատամարտիկ Խաչիկ Ավտիսյանը այս օրերին հացադուլը շարունակում է տանը։ «Մինչև ապրիլի 25-ը տան պայմաններում եմ հացադուլը անելու, ինձ շատ լավ եմ զգում, որևէ խնդիր չունեմ»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ավետիսյանը։ Նա տեղեկացրեց, որ Կարմիր Խաչի և Մարդու իրավունքների պաշպտանի գրասենյակից ներկայացուցիչներ է հրավիրել իր բնակարան․ «Եթե […]

Անհայտ մահացու հիվանդություն է մոլեգնել

Անհայտ ծագման մահացու հիվանդություն է սկսել մոլեգնել Նիգերիայում, որով 23 հոգի են վարակվել, իսկ 18-ը` մահացել, հայտնում է Интерфакс-ը: Հիվանդության ծագումն առայժմ անհայտ է, այն սկսվում է գլխացավերով, տեսողության կորստով: Առաջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս վարակը ընդհանուր կապեր ունի էբոլա վարակի հետ:

Այսօր կեսգիշերին` Ազատության հրապարակում

Այսօր կեսգիշերին՝ ժամը 00:01-ին (24.04.2015), Թատերական հրապարակում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը կներկայացնեն Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» օրատորիան՝ բալետի երկրորդ արարից: Համերգային երեկոյի դիրիժորն է ՀՀ վաստ. արտիստ Կարեն Դուրգարյանը, խմբավարը՝ Ռադիկ Մելիքյանը: Այս համերգով Հայաստանի գլխավոր թատրոնից ուղիղ կեսգիշերին կմեկնարկեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի և ոգեկոչան միջոցառումները: 

Ցեղասպանություն էր. Գերմանիայի Բունդեսթագի ՔԴՄ անդամ

Գերմանիայի Բունդեսթագի ՔԴՄ անդամ Ալբերտ Վայլերն այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ նշեց, որ իր ելույթը շատ կարևոր է նա հայերին ու մյուս ներկաներին փոխանցեց Բունդեսթագի նախագահի  և անդամների ողջույնները, ապա նշեց՝ մեծ պատիվ ունի հայերի հետ հիշելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:  «20-րդ դարն արյունահեղությունների դարաշրջան է եղել: 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը այս տարի […]

Դոլարն ու եվրոն թանկանում են. ԿԲ-ն նոր փոխարժեքներ է սահմանել

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ ապրիլի 22-ին սահմանվել են նոր փոխարժեքներ: ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքն աճել է 0.53 դրամով` դառնալով 473.96 դրամ, Եվրոյի փոխարժեքը աճել է՝ 5.40 դրամով, այն այժմ կազմում է 511.40 դրամ, աճել է նաև ռուբլու փոխարժեքը՝ 0.03 դրամով` դառնալով 8.87 դրամ: 

Մահակներով, ձեռնաշղթաներով` արտակարգ հսկողություն Երեւանի կենտրոնում /ֆոտո/

Վերնիսաժի հարակից այգի մարդկանց մուտքն արգելված չէ, սակայն այգու սկզբում պահուստային երկաթե պատնեշներ են դրված, ոստիկանական զորքերի մեքենաներ են կայանած և 300-ից ավելի ոստիկանական խմբեր կանգնած են այգու տարբեր հատվածներում ։ Նրանք նախապատրաստվում են երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցող «System of a Down» ռոք խմբի համերգին։ Ոստիկանները խիստ զբաղված են, ուշադիր հրահանգներեն են լսում, միմյանց […]

Թուրքիան այսօր այն չէ, ինչ երեկ

Ազգությամբ թուրք Չենգիզ Աքթարը, ով հանդիսանում է ԵՄ-ին Թուրքիայի ինտեգրման քաղաքականության ակտիվ քարոզիչներից, այսօր մասնակցում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ Թուրքիան ուրիշ դարաշրջան է մտնում, և առհասարակ ցանկացած կառավարության համար շատ դժվար կլինի Ցեղասպանությունն ընդունելն ու ճանաչելը: «Դիվանագիտական քայլերը կարևոր են, և երկու կողմերն էլ պիտի առաջինը լինեն»,-նկատեց […]

Պատմական արդարության միջազգային ճանաչման գործում Հունաստանը Հայաստանի վստահելի դաշնակիցն է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանդոպուլուին: Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին և շնորհակալություն հայտնել Հայաստան ժամանելու և հայ ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցության համար: Օգտվելով հանդիպման առիթից՝ Հանրապետության Նախագահը շնորհավորել է տիկին Կոնստանդոպուլուին Հունաստանի խորհրդարանի նախագահի բարձր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված