12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Թուրքիան պարտվել է Հայոց Ցեղասպանության շուրջ «ճշմարտության դեմ պայքարում». գիտնական

Թուրքիան պարտվել է ճշմարտության դեմ պայքարում Առաջին աշխարհամարտի ժամանակ հայերի զանգվածային կոտորածները որպես ցեղասպանություն մերժելու հարցում: Սա ասել է թուրք  գիտնականը, ով օգնել է կոտրել այս տաբուն, գրում է interpress.am-ը: Չենգիզ Ակթարը այն չորս մտավորականներից մեկն է, որոնք 2008 թվականին մեկնարկել են «Ozur Diliyoruz» («Ես ներողություն եմ խնդրում») անունով հայտնի արշավը՝ կոչ անելով կոլեկտիվ ներողության […]

«Ձեր առողջությունը մեզ համար շատ թանկ է»

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Հայոց ցեղասպանության ականատես-վերապրած Սիլվարդ Ատաջյանին: 103-ամյա կինը 2015թ. փետրվարի սկզբին ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ ոսկրաբեկորների տեղաշարժով աջ ազդոսկրի վզիկի փակ կոտրվածքի վիրահատություն էր տարել: Հանձնաժողովային կարգով որոշում էր կայացվել աջակցել և պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կատարել վիրահատությունը:  «Ձեր շնորհիվ ապաքինվեցի: Ճիշտ է, ոտքս մեկ-մեկ ցավում […]

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը ցավում է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 21-ին Գերմանիայում վիրահատվել է: Այս մասին տեղեկացրել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը` նշելով, որ երկրորդ նախագահի առողջական վիճակը լավ է, բարդ վիրահատություն չի եղել: Սողոմոնյանը ցավ է հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանը չի հասցնի ապրիլի 24-ին լինել Երեւանում եւ մասնակցել Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցումներին

Հակառակորդը հեռակառավարման եղանակով պայթեցրել է

Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակի զինվորական մեքենայի պայթեցման մասին ապրիլի 22-ին տարածված տեսագրությունը իրականությանը համապատասխանում է, տեղեկացրել է ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունը: Միայն թե, ըստ նույն աղբյուրի` իրականությանը չի համապատասխանում պայթյունի արդյունքում հայկական կողմի ունեցած 10 զոհի մասին նրանց տարածած տեղեկությունը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ականի պայթյունն իրականացվել է հեռակառավարման եղանակով: […]

Անմոռուկները` եվրոպացի պատգամավորների պարանոցին /վիդեո/

ԵԽԽՎ-ում` ՀՀ ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Արփինե Հովհաննիսյանի նախաձեռնած  անմոռուկներով ակցիան այսօր շարունակվել է: Հիշեցնենք, նախօրեին Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսին ընդառաջ հայ պատվիրակները  բաժանել են անմոռուկներով խորհրդանշական հուշանվերներ` այդ թվում թուրք և ադրբեջանցի պատգամավորներին։ Այսօր` Նաիրա Զոհրաբյանը Հայոց Ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկներով փողկապներ են կապում ԵԽԽՎ ներկայացուցիչներին և վզկապներ հանձնում ԵԽԽՎ պատգամավորներին:

Թուրքիայի հոգևոր առաջնորդը Հայաստանի մասին Պապի մեկնաբանությունները «անառակություն» է անվանել

Թուրքիայի հոգևոր առաջնորդը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ 1915 թվականի հայերի զանգվածային ջարդերը ցեղասպանություն կոչելը, մեկնաբանեց որպես «անառակություն» և ասաց, որ Վատիկանը մինչև մեղադրանքներ ներկայացնելը նախևառաջ պետք է իր պատմությանը նայի, գրում է interpress.am-ը` reuters-ին հղումով: Ֆրանցիսկոսը հռոմեական կաթոլիկ եկեղեցու առաջին առաջնորդն է, ով այս ամիս 1.5  միլիոն հայերի սպանությունը հրապարակայնորեն անվանեց «ցեղասպանություն» ՝ Թուրքիայի հետ լարվածություն […]

Ոստիկանությունը զգուշացնում է

Ապրիլի 23-24-ին անվտանգության նկատառումներից ելնելով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք, ինչպես նաեւ հանրային այլ միջոցառումների անցկացման վայրեր մուտք գործող անձանց արգելվում է կրել մի շարք իրեր, որոնց ցանկը ոստիկանությունը ներկայացրել է: Այդ առարկաների թվում են նաեւ մեծ պայուսակներն ու տոպրակները: Մայր Աթոռի տարածք, ինչպես նաեւ ստորեւ նշվող այլ հանրային միջոցառումների անցկացման վայրեր մուտք գործող անձանց […]

Ազնավուրը անակնկալ է մատուցել ռուս երկրպագուհուն /վիդեո/

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը նախօրեին իր մոսկովյան համերգին անակնկալ է մատուցել իր երկրպագուհուն, տեղեկացնում է «Комсомольская правда»-ն: Լիդա տատիկը «Коммерсант»-ի թղթակցին ասել էր, թե Ազնավուրի ջերմ երկրպագուն է: Այս մասին իմանալով՝ Ազնավուրը Լիդա տատիկին հրավիրել էր Մոսկվայում կայանալիք իր համերգին եւ հանդիպել նրա հետ: Կարճատեւ հանդիպմանը Ազնավուրն իր ստորագրությունն է նվիրել տարեց կնոջը:   Հիշեցնենք Հայոց […]

Արամ Առաջինը շտապ կվերադառնա

Այսօր վաղ առավոտյան հատուկ օդանավով Հայաստան է մեկնել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ միասին նախագահելու Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը։  Այս մասին տեղեկացնում են Կիլիկիո կաթողիկոսությունից՝ մանրամասնելով, որ Նորին Սուրբ Օծությանը միացել են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբանության եպիսկոպոսներ ու վարդապետներ։ Վեհափառ Հայրապետը սրբադասման արարողությունից անմիջապես հետո, նույն գիշերը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված