ՌԴ-ի հայերը հորդորում են իշխանություններին հետեւել Ֆրանսիայի օրինակին
Ռուսաստանի Դաշնության տարբեր մասերում շարունակվում է Պետդումա դիմում ներկայացնելու ստորագրությունների հավաքը: Դիմումն իր մեջ ներառելու է առաջարկ օրենսդիրներին` Հայոց ցեղասպանության եւ ֆաշիզմի հանցանքների հերքումը քրեականացնող օրենք ընդունել: Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի միության “Երկրամաս” թերթի տեղեկատվական կենտրոնը, ավելացել է ակցիայի ոչ հայ աջակիցների թիվը: Կազմակերպությունները, որոնք արդեն միացել էին ակցիային, Սոչիի հույների միությունն է, Կազակների […]