20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սենատի 3 կիլոգրամանոց ազդեցությունը կփոխի աշխարհը

‘’Ֆրանսիայի Սենատի որոշման ազդեցությունը Հայաստանի վրա  դա 3 կիլոգրամանոց ազդեցություն էր ‘’,- այսօր “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը` նկատի ունենալով Գյումրիում 3 կգ քաշով լույս աշխարհ եկած  Սարկոզի անունով հայորդուն: Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով` մենք շատ ‘’Համլետ’’-ներ ունենք, իսկ այսօր ունենք նաեւ Սարկոզի, ինչը ցույց է տալիս, թե […]

Իրանն ինքնակամ է զրկում Եվրոպային նավթից

Եվրոպան հավանաբար ավելի շուտ կզրկվի իրանական նավթից, քան սպասվում էր: Հնարավոր է, որ Իրանի խորհրդարանի անդամները առաջիկա օրերին հավանություն տան իրենց վառելանյութը եվրոպական երկրներ արտահանումը դադարեցնելու օրինագծին, հայտնում է “РИА Новости”-ն: Եթե համապատասխան օրինագիծը հավանության արժանանա, ապա Իրանն ավելի շուտ կդադարեցնի արտահանել իր նավթը, քան Եվրամիությունը կհասցնի իրականացնել դրա արտահանման արգելքը: Իրանի խորհրդարանի անդամ Նասեր […]

Պարզապես` շնորհակալ ենք. օրվա կադր

Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո հայերը տարբեր կերպ իրենց շնորհակալությունն են հայտնում ֆրանսիացիներին: Ոմանք` Ֆրանսիայի դեսպանատան առաջ են հավաքվում, ուրիշները հեռագրեր են ուղարկում, գյումրեցի մի հայ ընտանիք էլ նորածնին Սարկոզի է անվանել: Երեւանի Խանջյան փողոցի խանութներից մեկը յուրովի է երախատագիտությունը հայտնել: Խանութի ապակիներից մեկի վրա ցուցանակ է փակցվել` “Շնորհակալ ենք, Ֆրանսիա”:

ՕԵԿ-ում գիտեն` ովքեր են ցուցակում

Չնայած “Օրինաց երկիր” կուսակցության պատասխանատուները հերքում են լուրերը, թե պատրաստ է կուսակցության համամասնական ցուցակը, սակայն, Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, հունվարի առաջին աշխատանքային շաբաթվա մեջ ՕԵԿ համամասանկան ցուցակները ճշտվել են: Մասնավորապես, հստակեցվել են, թե ում անուններն են լինելու այդտեղ, բայց դեռ պարզ չէ, թե ով որ համարի տակ է լինելու: Բնականաբար առաջին երեք տեղերը ՕԵԿ վերնախավինն է` Արթուր […]

Աննախադեպ աճել է Հայաստանի մամուլի ազատության ինդեքսը. Լրագրողներ առանց սահմանների

“Լրագրողներ առանց սահմանների” միջազգային կազմակերպությունը հրապարակել է “Մամուլի ազատության ինդեքս” ավանդական զեկույցը: Վարկանշային աղյուսակի ցանկում 179 երկիր է: Հայաստանն այս տարի զբաղեցնում է 77-րդ տեղը` 24 հորիզոնականով բարձր նախորդ ցուցանիշից: Նախորդ տարի 178 երկրների շարքում Հայաստանը 101-րդն էր: Զեկույցի հեղինակները նշում են, որ հայկական ԶԼՄ-ների վիճակը կայունացել է 2008-ից հետո: ԱՊՀ  եւ տարածաշրջանի մյուս երկրներից […]

ՀՀԿ-ի գործադրի նիստում

Երեկ երեկոյան կայացած ՀՀԿ գործադրի նիստը “հանգիստ” է անցել եւ ներքաղաքական թեմաներ չեն քննարկվել: Գործադրի նիստի օրակարգում Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն էր: Հանրապետականներն էլ շնորհավորեցին միմյանց, շնորհակալություն ասացին Ֆրանսիային եւ պայմանավորվեցին երախտագիտական հեռագրեր ուղարկել Սենատի պատգամավորներին:

Գողերը մտածված են գործել, բայց “պոչ” թողել են

Հունվարի 22-ին ‘’Արզնի կաթ’’  ընկերությունում կատարված գողության մասով քրեական գործ է հարուցվել Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժանմունքում` Քրօր 177 հոդվածի 2-րդ մասով, կատարվում է նախաքննություն: Այդ մասին Henaran.am-ի թղթակցին ասաց ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը, նշելով, որ գործի առնչությամբ նախաքննություն է կատարվում: ‘’Արզնի կաթ’’ ընկերության սեփականատեր Արմեն Ջանվելյանը Henaran.am-ի թղթակցին ասաց, որ գողերը […]

Կարեն Կարապետյանը` Տաշիրում. Առավոտ

Կարեն Կարապետյանը, որը վերջերս ազատվեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից եւ որեւէ այլ պետական աշխատանքի չնշանակվեց, որոշել է պատգամավոր դառնալ: “Առավոտ” օրաթերթի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է “Տաշիր” հիմնադրամի ներկայացուցիչ Մարիաննա Քաբաբյանը` նշելով, որ առաջադրվելու է մեծամասնկան ընտրակարգով: Ըստ որոշ լուրերի` Կարեն Կարապետյանը խորհրդարանական ընտրություններում կպայքարի իր հայրենի Տաշիրի 032 ընտրատարածքում, որտեղից այժմ պատգամավոր է […]

Կալիֆորնիայի համալսարանները Հայոց ցեղասպանության հերքման դեմ ցույցեր կանցկացնեն

Ինչպես տեղեկացնում է “Asbarez.com”-ը, Կալիֆորնիայի Համահայկական Ուսանողական Ասոցացիան մի շարք ցույցեր է կազմակերպել Լոս Անջելեսի, Հարավկալիֆորնիական, Սան Դիեգոյի, Իրվայնի, Սանտա Բարբարայի, Ռիվերսայդի, Բերքլիի, Լոյոլա Մերիմաունթ, Նորթրիջի համալսարաններում եւ Գլենդել համայնքի քոլեջում: Ցույցերը կկայանան այսօր: Դրանք ուղղված են Հայոց ցեղասպանության ժխտման դեմ: Բողոքի ակցիաներին կմասնակցեն Երիտասարդության Հայկական Դաշնության եւ ՀՅԴ “Շանթ” ուսանողական ասոցացիայի անդամները: Բողոքի ակցիաները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված