15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պարգևատրման արարողություն ‘ՀՀ Զինված ուժեր. 20 տարի’ հոբելյանական մեդալով՞

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ՝ հունվարի 25-ին Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել հոբելյանական գիտաժողով, որի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին, մի խումբ դասախոսների, ինչպես նաև համալսարանական զոհված ազատամարտիկների հարազատների պարգևատրել  է ‘Հայաստանի Հանրապետության Զինված ուժեր. 20 տարի’ հոբելյանական մեդալով: Իր ելույթում Սեյրան Օհանյանը  մասնավորապես ասել է. ‘’ […]

Հայտնի են աշխարհի ամենահարուստ քաղաքները

Աշխարհի 200 քաղաքների միջեւ հետազոտություն է անցկացրել “Brookings Institute”  հետազոտական կենտրոնը` ըստ մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքի ցուցանիշի: Առաջին տեղում  ԱՄՆ-ի Քոնեքթիքուտ նահանգի Հարթֆորդ քաղաքն է: Նահանգի մայրաքաղաքում մեկ շնչին հասնող տարեկան միջին եկամուտը 2011-ին կազմել է 75 հազար դոլար: Երկրորդ տեղում Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոն է` 74,057 դոլար ցուցանիշով, գրում է “The Local”-ը: […]

Հրայր Թովմասյանն “ամբիցիոզ” ծրագիր է մշակել /վիդեո/

Արդարադատության նախարարության գլխավոր խնդիրների շարքում նախարար Հրայր Թովմասյանն այսօր տարվա անելիքները ներկայացնելիս, համարել է հանրության հետ շփում ապահովող ծառայությունների աշխատանքի որակի բարձրացումը: “Մեր նպատակն է, որ բյուրոկրատական քաշքշուկներն արդարադատության նախարարությունում վերանան, ծառայությունները կատարվեն արագ եւ արդյունավետ”,-ասել է նախարարը: Հրայր Թովմասյանի խոսքով, այս տարվա ընթացքում բարեփոխոխումները կիրականացվեն  զագսերում, նոտարական եւ իրավաբանական անձանց գրանցման ծառայություններում: Նախարարն ասել […]

Թուրքիան իր համար կստեղծի ինքնախաբեության տարածք.’Ազդակ’ թերթի գլխավոր խմբագիր

Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքներում Ֆրանսիայի Սենատի քվեարկությունը կարելի է դիտարկել իբրեւ բեկումնային հանգրվան: Այդպես է կարծում ‘’Ազդակ’’ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարեանը: Նրա համոզմամբ` ավելի քան ընկալելի են հայ հասարակական հարթության վրա տիրող զգացականությունը, հաղթողի դրսեւորումները եւ բուռն երախտագիտությունը: ‘’Մինչ հայկական կողմը դիրքորոշումների տրամաբանական ներդաշնակություն է դրսեւորում, թուրքական կողմը նույնիսկ պետական մակարդակով վայրիվերումներով հատկանշվող հակասական […]

Տրանսվիստիտներն այսուհետ կհամարվեն իգական սեռ

Պակիստանի տրանսվիստիտները ցնծության մեջ են: Իշխանությունները ոչ միայն նրանց “իգական սեռ” են հռչակել, այլ նաեւ տվել են  ընտրության իրավունք, ինչպես նաեւ անձը հաստատող փաստաթուղթ` անձնագրի փոխարեն: Արդեն 100 կհուսրիներ, ինչպես նրանց անվանում են Պակիստանում, ստացել են նման փաստաթուղթ, հայտնում է “ИТАР ТАСС”-ը: Կհուսրիները Պակիստանում հանդիսանում են մշակույթի անբաժանելի մասը: Նրանց կերպարներն օգտագործվում են կինոյի եւ […]

“Եղնիկներում” ծառայած Ժորա Մկրտչյանի գործով` 2 զինծառայողի խափանման միջոցը փոխվել է

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց  ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը, “Եղնիկներ” զորամասում առողջության պատճառով հետագա զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված Ժորա Մկրտչյանի գործով նախաքննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ Ժորա Մկրտչյանին նրա ծառայակիցները ծեծել էին եւ նվաստացրել, ինչի արդյունքում նա 2011թ-ի սեպտեմբերից  մինչեւ դեկտեմբեր բուժվեց  Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում: Սերժանտ Վաչիկ […]

“Ես քաղաքական դաշտի մարտիկ եմ եւ կմնամ այդ դաշտում”. Գալուստ Սահակյան

Իշխող Հանրապետական կուսակցությունը համամասնական ցուցակների շուրջ քննարկումները դեռեւս չի սկսել: Այսօր այս մասին Henaran.am –ին ասել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա նշել է, որ համամասնական ցուցակները կքննարկվեն ՀՀԿ համագումարից հետո, որը տեղի կունենա մարտի կեսերից հետո: “Մինչեւ մեր ընտրական ռազմավարությունը, այսինքն՝ ծրագիրը ամբողջությամբ չկազմվի եւ հանրությանը չներկայացվի, մենք որեւէ քննարկում չենք […]

Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ահմեդ Դավութօղլին: Արտգործնախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Նրանք համաձայնության են եկել այդ խնդրի ուղղությամբ ջանքերն ավելացնելու շուրջ: Քննարկվել են նաեւ մի շարք այլ արդիական  հարցեր, որոնց թվում` Մերձավոր Արեւելքի եւ Իրանի խնդիրները, ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի երկկողմ հարաբերությունները:

Ֆրանսիան վերջնականապես ՞թաղեց՞ ցյուրիխյան արձանագրությունները. փորձագետ

Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը անշուշտ մի քանի օր հայ եւ թուրք հասարակական-քաղաքական շրջանակների քննարկման առարկան կդառնա, որտեղ հուզականությունը կստվերի բազմաթիվ հարցեր: Այսպես է կարծում Ռազմավարական և Ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Սարո Սարոյանը: Նրա խոսքով` Ֆրանսիայի նախագահի կողմից օրինագծի հաստատման քաղաքական հետեւանքները կունենան ուղղակի ազդեցություն: Իրականում դրանք վերջնականապես «կթաղեն» մեռած, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված