‘Ռոսսելխոզբանկը’ կարող է նպաստել հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը. ՀՀ նախագահ
Այսօր նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ‘Ռոսսելխոզբանկ’-ի խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշևի գլխավորած պատվիրակությանը:
Հանրապետության ղեկավարը բանկի պատվիրակության հետ քննարկել է մեր երկրում ‘Ռոսսելխոզբանկ‘-ի գործունեության հնարավորությունները: Նախագահի խոսքով`արդյունավետ գործունեություն ծավալելու դեպքում, ‘Ռոսսելխոզբանկ‘-ը կարող է իր որոշակի ներդրումն ունենալ նաև հաջողությամբ զարգացող հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերություններում:
Բանկի խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշևը Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է ‘Ռոսսելխոզբանկ‘-ի գործունեության հիմնական ուղղություններն ու ծրագրերը, ընդգծելով, որ բանկը նպատակ ունի Հայաստանում համագործակցություն ծավալել գյուղատնտեսության ոլորտում՝ նպաստելով ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը:
Իբրև առաջին քայլ, Դմիտրի Պատրուշևի հավաստմամբ, նախատեսվում է Հայաստանում ‘Ռոսսելխոզբանկ‘-ի ներկայացուցչության հիմնում:
Henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից