24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հրայր Թովմասյանն “ամբիցիոզ” ծրագիր է մշակել /վիդեո/

Արդարադատության նախարարության գլխավոր խնդիրների շարքում նախարար Հրայր Թովմասյանն այսօր տարվա անելիքները ներկայացնելիս, համարել է հանրության հետ շփում ապահովող ծառայությունների աշխատանքի որակի բարձրացումը: “Մեր նպատակն է, որ բյուրոկրատական քաշքշուկներն արդարադատության նախարարությունում վերանան, ծառայությունները կատարվեն արագ եւ արդյունավետ”,-ասել է նախարարը:

Հրայր Թովմասյանի խոսքով, այս տարվա ընթացքում բարեփոխոխումները կիրականացվեն  զագսերում, նոտարական եւ իրավաբանական անձանց գրանցման ծառայություններում: Նախարարն ասել է, որ հեռահար նպատակ է` այնպիսի համակարգ ստեղծել, որ քաղաքացին իրեն տրամադրվող ծառայությունների 80 տոկոսը ստանա կամ առցանց, կամ մեկ պատուհանի սկզբունքով:

Իր ղեկավարած ոլորտի մյուս կարևորագույն խնդիրը Հրայր Թովմասյանը համարել է դատաիրավական բարեփոխումները :”Կա անվստահության` կրիտիկականի հասնող մի ծավալ”,-շեշտել է նախարարն ու նշել, որ խնդիրներն այս առումով բազմաշերտ են եւ համալիր լուծումներ են պահանջում:

Նախարարը տեղեկացրել է, որ մշակվել է դատաիրավական բարեփոխումների 2012-16թթ համալիր ծրագիրը, որը Հրայր Թովմասյանի խոսքով, “ամբիցիոզ” ծրագիր է: Ծրագրի նպատակն է առկա անվստահությունն առնվազն կրկնակի անգամ նվազեցնել:

Հրայր Թովմասյանը շեշտել է, որ սկսած պատասխանատվության ենթարկելու միջոցների թափանցիկությունից ու արդարադատության խորհրդի  թափանցիկ աշխատանքից մինչեւ դատավորների գնահատման համակարգի ներդրումը, հնարավորություն կտան վեր հանել ոլորտի սխալները:

Այս տարվա գերակա  խնդիրների շարքում արդարադատության նախարարն առանձնացրել է նաեւ պայմանական վաղաժամկետ ազատման համակարգում գնահատման մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ