11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Տրանսվիստիտներն այսուհետ կհամարվեն իգական սեռ

Պակիստանի տրանսվիստիտները ցնծության մեջ են: Իշխանությունները ոչ միայն նրանց “իգական սեռ” են հռչակել, այլ նաեւ տվել են  ընտրության իրավունք, ինչպես նաեւ անձը հաստատող փաստաթուղթ` անձնագրի փոխարեն:

Արդեն 100 կհուսրիներ, ինչպես նրանց անվանում են Պակիստանում, ստացել են նման փաստաթուղթ, հայտնում է “ИТАР ТАСС”-ը:

Կհուսրիները Պակիստանում հանդիսանում են մշակույթի անբաժանելի մասը: Նրանց կերպարներն օգտագործվում են կինոյի եւ գրականության մեջ: Եվ, ընդհանրապես, անհնար է ժամանակակից Պակիստանը պատկերացնել առանց կհուսրիների: Նրանց կարելի է տեսնել պարելիս եւ երգելիս հարսանեկան արարողությունների ժամանակ:

Տրանսվիստիտներն ստիպված են լինում վաստակել նաեւ մուրացիկությամբ ու մարմնավաճառությամբ:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ