31 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գորիսում բուք է, կառավարությունն էլ փող չունի

Անցած գիշերվանից Սյունիքի մարզում սկսած ձնաբուքը շարունակվում է մինչեւ այս պահը: Չնայած քամու ուժգնությունը թուլացել է, սակայն բուքը չի դադարել: Հատկապես դժվարանցանելի  է Հարժիս գյուղից Գորիս ընկած հատվածը: Ձնաբերուկները ճամփեզրից լցվում են երթեւեկելի մաս: Նշենք, որ նախկինում այստեղ պատնեշներ են եղել եւ ձնաբերուկները չէին լցվում մայրուղի: Սակայն տարիների ընթացքում դրանք քանդվեցին, եւ չնայած Սյունիքի մարզպետարանը […]

Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Լատվիա եւ Լիտվա

Ինչպես Henaran.am-ին տեղեկացնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, Հայաստանի արտգործնախարարը կմեկնի Լատվիա եւ Լիտվա: Հունվարի 25-26-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Ռիգա եւ Վիլնյուս: Նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Լատվիայի եւ Լիտվայի ղեկավարության հետ:  

Օբաման որոշել է բարյացակամ գտնվել օտարերկրացիների հանդեպ

ԱՄՆ նախագահ  Բարաք Օբաման Կոնգրեսին դիմել է նոր օրինագի մշակելու կոչով, որը թույլ կտա քաղաքացիություն ստանալ Միացյալ Նահանգների այն բնակիչներին, որոնք երկրին որեւէ կերպ օգուտ են տալիս: Օբաման իր կոչի մեջ կարեւորել է այն փաստը, որ երկիրը պետք է պայքարի անօրինական ներգաղթի դեմ: Նա հիշեցրել է, որ իր ադմինիստրացիան մեծ ջանքեր է գործադրում սահմանները խստորեն […]

Խառնաշփոթ ՀԱԿ-ի համամասնական ցուցակում. Հայացք

ՀԱԿ-ի վերնախավը համամասնական ցուցակի հարցում ‘’բաժանվել է’’ երկու մասի: Մի մասի համար ցանկալի է ցուցակի հետևյալ եռյակը` 1. Լևոն Տեր-Պետրոսյան, 2. Ստեփան Դեմիրճյան, 3. Լևոն Զուրաբյան: Մյուս խումբը մտադիր է երիտասարդացնել եռյակը և առաջ է մղում հետևյալ վարկածը` 1. Լևոն Տեր-Պետրոսյան, 2. Լևոն Զուրաբյան, 3. Նիկոլ Փաշինյան: Թերթի աղբյուրի հավաստմամբ` երկրորդ տարբերակը ավելի շատ կողմնակիցներ […]

Տիգրան Կարապետիչը զայրացել է. Ավանգարդ

Ընտրություններին մասնակցելու մեծ ցանկություն ունեցող Տիգրան Կարապետյանը, “Ավանգարդ” թերթի տեղեկություններով` խիստ զայրացել է: Պատճառն այն է, որ նրա համակիրներից ոչ մեկը չի կամենում գումարներ ներդնել ընտրարշավի եւ  ընտրական գրավի համար՝ հույս ունենալով, թե բոլոր ծասխերը հոգալու է “Ժողովրդական կուսակցության” առաջնորդը: “Իսկ առաջնորդն էլ չի կամենում շռայլորեն բացել իր դրամապանակը՝ վախենալով, որ կծախսի գումարներն ու հերթական […]

“Բանակի 20-ամյակի առթիվ կբացե՞ն մեր դուռը”. հարցնում է “Եղնիկներում” “կիսաջան” եղած զինվորի հայրը

2o11թ. սեպտեմբերի 27-ին սուր փսիխոզ ախտորոշմամբ ԼՂՀ-ի “Եղնիկներ” զորամասից Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք տեղափոխված զինծառայող Ժորա Մկրտչյանը երկարատեւ բուժում ստանալուց հետո  ոչ պիտանի է ճանաչվել զինծառայության համար: Նա անցած տարվա դեկտեմբերի 9-ին տուն է վերադարձել: Նրա հոր` Մկրտիչ Մկրտչյանի պատմելով, որդին արդեն ապաքինվում է, պարզապես շատ է քնում: “Չգիտեմ, քիչ ուտում, սաղ օրը քնած ա, […]

Սարկոզին կստորագրի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը 2 շաբաթվա ընթացքում

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի նախագահի կողմից կստորագրվի 2 շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտնում է “ИТАР-ТАСС”-ը` հղում անելով Ելիսեյան պալատի տեղեկատվական աղբյուրներին: Նիկոլա Սարկոզիի ստորագրելուց  հետո այն արդեն օրենքի ուժ կստանա: Օրինագծի հավանությունն առաջինը տվեց Ֆրանսիայի Ազգային ժողովը 2011-ի դեկտեմբերի 22-ին: 2012-ի հունվարի 6-ին նախագահ Սարկոզին այն ուղարկեց Սենատի հաստատմանը, սակայն հունվարի 18-ին Սենատի […]

ԱՄՆ-ում թեժանում են նախընտրական կրքերը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչը, հաղթելով Հարավային Կարոլինա նահանգում անցկացրած նախնական ընտրություններում, հայտնել  է, որ արդեն պատրաստ է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ քննարկումներին: Հարավային Կարոլինան ԱՄՆ-ի ամենապահպանողական նահանգներից է: Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին, ով հանրապետականների առաջատար թեկնածուն էր համարվում, այս անգամ զիջեց Գինգրիչին: 97 տոկոս ձայներից Գինգրիչը հավաքել էր 40 […]

Բացի Պարույր Հայրիկյանն ու Վազգեն Մանուկյանը. Երկիր

“Երկիր” օրաթերթին հայտնի է դարձել, որ ՀՀԿ համամասնական ցուցակում իրենց տեղերն արդեն ունեն ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը, ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը եւ ԱՄԿ նախագահ Արտաշես Գեղամյանը: Ըստ թերթի աղբյուրների, դժվար է Վազգեն Մանուկյանի հարցը: “Շշուկներ կան, որ ՀՀԿ ղեկավարությունը փոշմանել է նրան խորհրդարան բերելու մտադրությունից: Փակված է ՀՀԿ-ի համամասնական ցուցակում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին ընդգրկելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված