21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Երիտասարդին դուր է գալիս ՀՀԿ-ի ցուցակով պատգամավոր դառնալը

Ըստ  որոշ տեղեկությունների,  ՀՀԿ  համամասնական ընտրացուցակում ընդգրկելու համար քննարկվում է նաեւ  Հայաստանի ավետարանականների ալյանսի քարտուղար Ռաֆայել Գրիգորյանի որդու` Արեն Գրիգորյանի անունը: Նա Երեւանի պետական համալսարանի ասպիրանտ է: Որոշ դիտորդների կարծիքով,   Արենի անունը ցուցակում հայտնվելու դեպքում  ՀՀԿ-ի քվեները ավելանալու են  մոտ 50 հազարով: Հայաստանի ավետարանականների այլանսում այդքան ընտրող կա: Արեն Գրիգորյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ […]

Մարգար Օհանյանի գործով դատական նիստն` այսօր. բացահայտումների սպասումով

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվելու է   Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի, ՃՈ աշխատակիցներ Արա Լեւոնյանի եւ Սամվել Մախմուրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են պետությանը խոշոր  չափերի վնաս հասցնելու մեջ, մասնավորապես, ըստ մեղադրանքի, յուրացրել են մեծ քանակությամբ բենզին: Դատարանը շարունակելու է […]

ԱՄՆ-ը Հայոց ցեղասպանության հարցում չի հետեւի Ֆրանսիայի օրինակին. Հ. Քլինթոն

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը հայտնել է, որ ԱՄՆ-ը չի հետեւի Ֆրանսիայի օրինակին եւ չի ընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, հայտնում է “ИТАР ТАСС”-ը: “Մենք դրական կողմերից մեկն այն է, որ մեր երկրի բնակիչներն ազատ են ասել այն ամենը, ինչ ցանկանում են: Մենք չենք կարող քրեականացնել խոսքերը: Մենք այլ չափանիշներ ունենք, քան մեր դաշնակիցները”,- նշել […]

Հայտնաբերվել է 39-ամյա Գեւորգի այրված դիակը

Հունվարի 27-ին, ժամը 08.37-ին արտակարգ իրավիճակների նախարարություն` տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում այրվում է տուն: Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք էջի, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Պարզվել է, որ տան ննջարանում առաջացել է ծխապատ գոտի, որտեղ հայտնաբերվել է 1972թ. ծնված Գեուրգի Ազիզբեկյանի այրված դին:

Մանկապիղծին կվիրահատեն հունվարի 31-ին. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Երեւանի Ա.Լ.Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ է տեղափոխվել մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանը: Այս տեղեկությունը թերթի հետ զրույցում հաստատել է նաեւ հիվանդանոցի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը: Վերջինս նշել է, որ Սերոբ Տեր-Պողոսյանի առողջական վիճակն այս պահին բավարար է. “Իր մոտ հաստ աղիքի քաղցկեղ է: 2010 թվականի սեպտեմբեր ամսին Միացյալ Նահանգներում հաստ աղիքի ուռուցքի […]

ՀՅԴ-ն դեռ չի խոսում մեծամասնական թեկնածուների մասին. Առավոտ

Ըստ “Առավոտ”-ի,  ՀՅԴ-ում քննարկում չի եղել ընդդիմադիր ուժերի կողմից մեծամասնական ընտրատարածքներում միասնական թեկնածուներ առաջադրելու հնարավորության շուրջ, բայց ոչ միայն այն պատճառով, որ խորհրդարանական ընդդիմության օրենդրական նախաձեռնության ճակատագիրը պարզ չէ, այլեւ այն պատճառով, որ վաղաժամ է այդ թեմայով խոսելը: “Քաղաքական կուսակցությունը , իմ խորին համոզմամբ, նախ պիտի իր առաջիկա ընտրությունների համատեքստում իր շեշտադրումներն անի, իր դիրքորոշումը […]

Ավտոճանապարհները համարյա բաց են

Հունվարի 27-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ-ում ավտոճանապարհները անցանելի են: Դժվարանցանելի է Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհը: Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը եւ Սելիմի լեռնանցքը: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարության կայք էջը:  

Ալիկ Սերգեյիչը ՀՀԿ նախընտրական շտաբ մեկ անգամ է մտել. Ժամանակ

ՀՀ նախկին ոստիկանապետ, ներկայումս Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը “Ժամանակ” օրաթերթի հետ զրույցում ասել է, որ հակառակ շրջանառվող լուրերի` ինքը ՀՀԿ նախընտրական շտաբում որեւէ գործունեություն չի ծավալում: “Նախընտրական շտաբ համարյա չեմ գնում: Մի անգամ եմ մտել: Ուղղակի կուսակցությունում վերականգնվելու խնդիր ունեի, ուրիշ ոչ մի հարց չեմ ունեցել”,-թերթին ասել է Ալիկ Սարգսյանը: Շարունակելով թեման` “Ժամանակ”-ը գրում […]

ՀԱԿ-ի Սասունը մենակ է մնացել. Ավանգարդ

Փետրվարի 12-ին Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրություններում, ինչպես վկայում են “Ավանգարդ”-ի իրազեկ աղբյուրները, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ մրցակցության մեջ մտնող Սասուն Միքայելյանը գրեթե մենակ է մնացել: Նրան չեն աջակցում ընդդիմադիր մի շարք ուժեր, իսկ հրազդանցիների մեծամասնությունն էլ հակված է իր ձայնը տալ գործող քաղաքապետին: “Կիրառելով ընտրական “յուրատիպ”  մեխանիզմներ` Սասուն Միքայելյանի մտերիմները հայտարարել են, թե գործող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված