08 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Մարգար Օհանյանի գործով դատական նիստն` այսօր. բացահայտումների սպասումով

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվելու է   Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի, ՃՈ աշխատակիցներ Արա Լեւոնյանի եւ Սամվել Մախմուրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են պետությանը խոշոր  չափերի վնաս հասցնելու մեջ, մասնավորապես, ըստ մեղադրանքի, յուրացրել են մեծ քանակությամբ բենզին:

Դատարանը շարունակելու է լսել վկաներին: 20 վկայից առայժմ հարցաքննվել են 8-ը: Հիշեցնենք, որ նրանցից եւ ոչ մեկը չի տվել Մարգար Օհանյանի անունը: Նրանցից 4-ը նշել է, որ Ստեփան Կարախանյանն էր պակաս բենզին տալիս եւ նրանք այդ մասին ՃՈ պետին տեղյակ չեն պահել:

Միաժամանակ Մարգար Օհանյանը անցած նիստում հնարավորություն ունեցավ շփվելու լրագրողների հետ եւ ասաց, որ սպասեն բացահայտումների: Ինքը դեռ կխոսի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ