Սառնամանիքի զոհերի թիվը Եվրոպայում հասել է 89-ի /վիդեո/
Սառնամանիքը եւ ձնաբքերը շարունակվում են Եվրոպայում: Զոհերի թիվը հասել է 89-ի: Ամենաշատ զոհերը Ուկրաինայում են: Ինչպես հայտնում է “Ազատություն” ռադիոկայանը, Լեհաստանում ջերմաստիճանը իջել է մինչեւ 26 աստիճան, վերջին օրերի ընթացքում 20 մարդ է մահացել: Եւս 11-ը թունավորվել են գազից` փորձելով տաքացնել տարածքը: Իտալիայում բեռնատարներին արգելել են մայրուղիներ դուրս գալ, հետաձգվել են մի քանի ֆուտբոլային հանդիպումներ: […]