22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կառավարության քաղաքականությունը շեշտակի փոփոխություն է կրելու. վարչապետ

“Աղքատության հաղթահարման ամենակարեւորագույն գործոնը կրթության հասանելիությունն է”,-այսօր կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ինչպես վարչապետը նշեց, կառավարության սոցիալական ծրագրերն այսուհետ ուղղված են լինելու սոցիալական անապահով ընտանիքների համար կրթությունը հասանելի դարձնելուն:

“Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն ընտանքիները , որոնք չեն կարողանում իրենց երեխաներին տալ կրթության սկսած դպրոցից, պրոֆտեխուսումնարանից, մշտապես ունենում են աղքատության խնդիր”,-ասաց վարչապետն ու հավելեց, որ այս առումով, կառավարության քաղաքականությունը շեշտակի փոփոխություն է կրելու:

“Պետությունը իրականացնելու է ծրագրեր, որոնք հնարավորություն են ստեղծելու սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար կրթություն ստանալ ”,-հայտարարեց Տիգրան Սարգսյանը, նշելով, որ այս եւ մյուս փոփոխությունները, որ իրականացնելու է կառավարութունը, քաղաքական բնույթ ունեցող լուրջ փոփոխություններ են, որոնք ընդգծում են կառավարության հետեւողականությունը: Դա, ըստ գործադրի ղեկավարի` ժողովրդի համար նոր հնարավորություններ է ստեղծում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ