Ավտոճանապարհների վիճակը ժամը 11:00-ի դրությամբ
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ի Ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ձնաբքի և մերկասառույցի հետևանքով փակ է Սելիմի լեռնանցքը, Լուսաշող-Լանջառ, Ախպրաձոր-Մակենիս, Վարդենիս-Սոտք, Սոտք-Ազատ, Վարդենիս-Շատվան, Վահրամաբերդ-Կափս, Գյումրի-Աշոցք, Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհները: Դժվարանցանելի է Գյումրի-Երևան ավտոմայրուղու Լանջիկից դեպի Մաստարա հատվածը: Իրականացվում են ճանապարհների մաքրման աշխատանքներ:
Փետրվարի 2-ի ժամը 10.30-ի դրությամբ, չնայած ձյան առատ տեղումներին և վատ տեսանելիությանը հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են: Ուշադրություն. Սաստիկ գետնաբուք Է Շիրակի մարզում,որը կշարունակվի մինչև երեկո: Վայոց Ձորի մարզում ևս առակա է սաստիկ գետնաբուք, որը կդադարի 2-3 ժամվա ընթացքում: Ըստ “Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութան’’ նախարարությանը տրամադրած տվյալների`երեկոյան ողջ հանրապետության տարածքում կդադարեն ձյունը և բուքը: Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով բոլոր միջոցները մոբիլիզացված են և հանրապետության ողջ տարածքով կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ: Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: