18 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Մեր ընտանիքները իրենց երեխաներին բանակ ուղարկելիս լինելու են հանգիստ. վարչապետ

ՀՀ ԿԳ եւ Պ նախարարությունները համատեղ ծրագիր են սկսում, որով կառավարությունն իր վրա պարտավորություն է վերցնում աշխատել յուրաքանչյուր զինծառայողի հետ` պարզելու, թե ինչ կարողություններ եւ ցանկություններ ունի տվյալ երիտասարդը, բանակից հետո իր աշխատանքային կենսագրությւոնը կազմակերպելու առումով:

Այսօր կառավարության նիստին այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: “Մենք օգնելու ենք զինծառայողներին մասնագիտական կողմորոշման հարցում, եւ եթե զինծառայողը ցանկություն ունի շարունակել իր ուսումը, պետությունը, բանակից սկսած, օժանդակելու է զինծառայողներին”,-ասաց Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով, բանակում հնարավորություն է ստեղծվելու, որպեսզի զինծառայողը  պատրաստվի բուհ ընդունվելուն կամ տեխնիկական որեւէ հաստատությունում իր կրթությունը շարունակելուն:

“Սա նշանակում է, որ մեր ընտանիքները իրենց երեխաներին բանակ ուղարկելիս լինելու են հանգիստ` իմանալով, որ պետությունը ապահովում է իրենց երեխաների կրթության շարունակականությունը“,-հայտարարեց վարչապետը: Տիգրան Սարգսյանը հավելեց, որ սա քաղաքական լուրջ որոշում է, որը կփոխի նաեւ մթնոլորտը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ