08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

“Շամշյանը պատգամավորից բեթար ա …”. Մարգար Օհանյանի դատավարությունը շարունակվում է

Կենտրոն եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում այս պահին շարունակվում է ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը:

Մինչ դատական նիստը սկսվելը դատավարությանը ներկա գտնող քաղաքացիները լրագրողներին հորդորեցին տեսախցիկներն այնպես տեղադրել, որ տեսնեն Մարգար Օհանյանին, որի համար դահլիճ են գալիս:

Դատական կարգադրիչները իրենց հերթին փորձեցին լրագրողներին նկատողություն անել, ինչին հետեւեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի զայրույթը: “Բերաններս մի բացեք, լրագրողները պիտի աշխատեն, վկան ինչ գործ ունի դահլիճում, նրան հանեք, որ Օհանյանին հարգելով լռում ենք, չենք խոսում, չի նշանակում ոչինչ չգիտենք”,-կարգադրիչներին ասաց Շամշյանը:

Դահլիճում գտնվող ՃՈ աշխատակիցը փորձեց արդարանալ, ասելով, որ Շամշյանը սխալվում է: “Կարող ա՞  ես պատգամավոր եմ, որ սխալվեմ”,-նետեց Շամշյանը: “Տո դու պատգամավորից էլ բեթար ես”,-ասաց ՃՈ աշխատակիցը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ