16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

“Վերին Լարս”-ը կրկին փակ է

Ռուս-վրացական սահմանի Հյուսիսային Օսեթիային հարող տարածքում գտնվող “Վերին Լարս” հսկիչ-անցագրային կետը կրկին ժամանակավորապես փակ է ձնաբքի պատճառով, հայտնում է “РИА Новости”-ն: Մեքենաների երթեւեկությունը կանգնեցված է, տարածքը հսկում են ռուս սահմանապահները` համագործակցելով վրացի գործընկերների հետ: Ռուս փրկարարները Ռեդանտ կոչվող բնակավայրում սննդի եւ ջեռուցման կետ են բացել, եթե հանկարծ սահմանի մոտ մեքնաներ հավաքվեն: Հունվարի կեսին “Վերին Լարսում” […]

2 բարձրաստիճան այր այցելել են Վազգեն Սարգսյանի ծնողներին. 168 Ժամ

“168 ժամ” օրաթերթը նկատել է, որ անցած մեկ շաբաթվա ընթացքում երկու բարձրաստիճան պաշտոնյաներ` վարչապետ Տիգրան Սարգսյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել են Վազգեն Սարգսյանի տուն, հանդիպել նրա ծնողների եւ եղբոր Արմեն Սարգսյանի հետ: Թերթի թղթակիցը փորձել է  Սպարապետի մյուս եղբայր, “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանից պարզել, թե ինչ նպատակ կամ նշանակություն ունեն նման այցերը: […]

Հովիկ Աբրահամյանի եղբայրը ԲՀԿ-ի հետ է. Ավանգարդ

ԱԺ- նախկին պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանը, ում ճանաչում են նան Հենրիկ անվամբ, վերջերս, ինչպես տեղեկացնում են “Ավանգարդի”  իրազեկ աղբյուրները, սկսել է հաճախ հայտնվել “Բարգավաճ Հայաստան” կուսակցության գրասենյակում: Ասում են, որ նա կամենում է Աժ պատգամավոր դառնալ ԲՀԿ-ի համամասնական ցուցակով, ուստի այժմ լուրջ բանակցություններ է վարում այդ քաղաքական ուժի հետ … “Հավանաբար Ջոնիկ Աբրահամյանը հոգնել է այն […]

83-ամյա տատիկին բռնաբարողին` հինգուկես տարի. Առավոտ

Լոռու մարզի Լեջան գյուղում ծնված, Կողբում ժամանակավորապես բնակվող, 26-ամյա ամուրի Արեն Սարուխանյանին` Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը , ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով, 138 հոդվածի 1-ին մասով եւ 147 հոդվածի 1-ին մասով դատապարտեց հինգուկես տարվա ազատազրկման: Այս մասին գրում է “Առավոտ” օրաթերթը: Արեն Սարուխանյանը 2011-ի հոկտեմբերի 16-ին, ժամը 23-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքների […]

Նարեկից ու Դավթից հետո` Մանե, Միլենա, Մարի…

Հայաստանում 2011 թ. ծնվել է 43.1 հազ. երեխա` 23.1 հազ. տղա եւ 20 հազ. աղջիկ: Նորածին տղաներին շնորհվող ամենատարածված անուններն են եղել Նարեկը (1194) եւ Դավիթը (1113): Երրորդ տեղում Գոռն է` 786 նորածին արժանացել է այդ անվանը: Առաջին տասնյակում են նաեւ Հայկ, Էրիկ, Տիգրան, Արման, Ալեն, Ալեքս եւ սամվել անունները: Նշենք, որ Նարեկ, Դավիթ եւ […]

Գալուստ Գրիգորիչը համաձայն չէ. Երկիր

“Երկիր” օրաթերթի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանն անդրադարձել է ՀՀԿ-ԲՀԿ վերջին օրերի լարվածությանը: “Լարվածություն կարող է քաղաքական գործիչների  մոտ առաջանալ, բայց կուսակցություններում այդ լարվածությունները չկան”,-ասել է Գալուստ Սահակյանը: Թերթի թղթակիցը փորձել է ԱԺ պատգամավորից պարզել, թե այդ դեպքում ինչու են  “մեկը մյուսին պայթեցնելու սպառնալիքներ տվել”: “Անորոշ հարց եք տալիս, մենք քաղաքականությամբ ենք […]

Պաշտպանության նախարարը մեկ անգամ միջնորդել է. Ժամանակ

“Ժամանակ” օրաթերթի հարցին` հնարավոր է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի միջնորդությամբ սպա Արտակ Նազարյանի գործով դատավարությունը տեղափոխվի Երեւան, նախարարի խոսնակ Դավիթ Կարապետյանը պատասխանել է. “Նախորդ անգամ նախարարի միջնորդությամբ դատավարությունը Տավուշի մարզից տեղափոխվեց Երեւան, բայց այս պահին այդպիսի հարց չի քննարկվում”: Խոսնակը նաեւ ասել է, որ հայտնի չէ, թե նման հարց կքննարկվի, թե ոչ:

Ինչ են նախատեսում ՀԱԿ-ի համար. Ժողովուրդ

Իշխանական վերնախավում քննարկվող սցենարներից մեկի համաձայն՝ Աժ ընտրություններից հետո ցանկանում են Հայ ազգային կոնգրեսին խորհրդարանում 15 մանդատ, գործադիրում՝ 4 տեղ բաժին հանել: Այդ մասին “Ժողովուրդ”-ին հայտնի դարձավ լավատեղյակ աղբյուրներից: Սա, իհարկե, իշխանությունների ցանկությունն է, որը, սակայն, նրանց դժվար թե հաջողվի իրականություն դարձնել: “Մենք առեւտրի չենք գնում, մենք գնում ենք ժողովրդի ձայնը ստանալու: Ոչ թե իրենք, […]

7 հազար արձանագրություն` արագաչափերի շնորհիվ. Հայկական ժամանակ

Հունվարի 16-ից Երեւանի փողոցներում տեղադրված արագաչափ սարքերը գործածության աոաջին 15 օրերի ընթացքում արագության գերազանցման շուրջ 7 հազար դեպք են գրանցել, դրանց հիման վրա կազմվել է նույնքան արձանագրություն: Այս մասին “Հայկական ժամանակ”-ին ասել է Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը: Նրա հաշվարկներով, 7 հազար արձանագրություններով սահմանված տուգանքների ընդհանուր չափը կազմում է մոտավորապես 84 միլիոն դրամ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված