22 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ոստիկանության պարզաբանումները լրագրող Հայկ Գեւորգյանի կալանավորման առթիվ /վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, փետրվարի 3-ին կալանավորվել է “Հայկական Ժամանակ” օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 242 հոդվածի 1-ին մասի` “Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս” […]

Այսօր տեղումներ չեն լինի. Եղանակի տեսություն

Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի բարձր ճնշման դաշտի ազդեցությամբ: Փետրվարի 4-ին և 5-ին ամբողջ հանրապետությունում կդիտվի առանց տեղումների եղանակ: Տեղումները կպահպանվեն միայն Սյունիքում եւ Արցախում` տեղ-տեղ թույլ տեղումներ` առավելապես երեկոյան ժամերին: Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ին գիշերը կնվազի ևս 1-3 աստիճանով: Լեռներում և լեռնանցքներում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 20մ/վրկ, հնարավոր է բուք, ավտոճանապարհներին` ցածր տեսանելիություն: Հիշեցնենք, […]

Սուրբ Սարգսի տոնը` Հրազդանում

Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում երեկ Սուրբ Սարգսի տոնը յուրօրինակ ձևով է նշվել: Ամբողջ Կոտայքի մարզի եկեղեցիներից միայն Ջրառատի Սուրբ Կարապետ եկեղեցում էր, որ բաժանվեցին աղի բլիթներ և Սուրբ Սարգսի տոնը խորհրդանշող բացիկներ շուրջ 400 երիտասարդի: Այդ մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրազդանի եկեղեցասեր երիտասարդների միության նախագահ Արմեն Այվազյանը: ‘Երիտասարդների այսչափ մեծ հոսքը և ոգևորվածությունը […]

Թուրքիայում հայկական գերեզմանոց են ավիրել

Թուրքիայի Մալաթիա քաղաքի քաղաքապետարանը ավերել է հայկական գերեզմանոցի  մի շինություն, որը նախատեսված էր պահակների, ինչպես նաեւ հիշատակի արարողություններ անելու համար: Այն կառուցվել էր Մալաթիայի Հայերի միության կողմից: Փետրվարի 2-ին այնտեղ են  ուղարկվել  աշխատակիցներ եւ տեխնիկա: Քաղաքապետ Ահմեդ Չակիրը ‘Ակոս” թերթին  հայտնել է, որ ծրագրված է եղել քանդել միայն տանիքը, սակայն քաղաքապետարանը  եւ աշխատող  խումբը ինչ-որ […]

ՀՀ վարչապետը մասնակցել է Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսի բացմանը

Երևանի գեղագիտության ազգային կենտրոնում եւ ‘Ակադեմիա’ պատկերասրահում բացվել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսներ, որոնց ներկա են եղել վարչապետ Տիգրան Սարգսյանը և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Վերջիններս շրջել են ցուցասրահներում՝ ծանոթացել ներկայացված աշխատանքներին: Գեղագիտության ազգային կենտրոնում բացված ցուցահանդեսում ներկայացված են եղել կենտրոնի նկարչական ստուդիայի սաների աշխատանքները, իսկ ‘Ակադեմիա’  պատկերասրահում՝ երիտասարդ ստեղծագործողների […]

“Spice Girls”-ը կվերամիավորվի

Բրիտանական “Spice Girls” խումբը, որը գործում էր 1994-2000-ը, հնարավոր է, որ վերամիավորվի: Աղջիկները պատրաստ են ելույթ ունենալ Եղիսաբեթ 2-րդ  թագուհու թագավորման 60-ամյակի կապակցությամբ: Այդ արարողությունն Անգլիայում կնշվի ամռան 2-րդ կեսին: Խմբի նախկին երգչուհի Մել Բին կարծիք է հայտնել, որ դա լավագույն առիթն է, հանուն ինչի արժեր, որ իրենք կրկին միանային: Մելանին նաեւ նշել է, որ […]

1000 վարդերով սառցե սիրտը` Կարապի լճի հարևանությամբ

Սուրբ Սարգիս Զորավարի տոնը այս տարի նշվում է փոտրվարի 4-ին՝ սուրբ Հարության կամ Զատկի տոնից 63 օր առաջ, շաբաթ օրը: Երիտասարդների արագահաս բարեխոս  Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայոց Առաքելական եկեղեցին հռչակել է Երիտասարդների օրհնության օր: Երևանի քաղաքապետարանը տոնի առթիվ Կարապի լճի սահադաշտի հարևանությամբ տոնի խորհրդանիշ սիրտ է տեղադրել. 2 մետր բարձրությամբ սառցե սրտում 1000 վարդեր […]

Հրադադարի ռեժիմի խախտումներ` ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հունվարի 29-ից փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել են ավելի քան  600 կրակոց: ՊԲ դիրքապահ ուժերը նշված կրակոցներին պատասխանելով միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, անշեղորեն […]

Քննարկումներն ուղղված են լինելու երկրի արտահանման հնարավորությունների բացահայտմանը. Տիգրան Դավթյան

“Կամուրջ 2012” միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում տեղի ունենալիք քննարկումներն ուղղված են լինելու երկրի արտահանման հնարավորությունների բացահայտմանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նախարարն ընդգծեց, որ խոսքը տնտեսության իրական հատվածի եւ առաջին հերթին  արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերության մասին է: “Այսպիսի համաժողովներ շարունակաբար ընթանում են ամբողջ աշխարհում տարբեր ձեւաչափերով, ինչը վկայում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված