16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ավտոճանապարհների վիճակը ժամը 10:00-ի դրությամբ

Փետրվարի 4-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներ անցանելի են: Ուշադրություն. ձնաբքի և մերկասառույցի հետևանքով փակ է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհը և Սելիմի լեռնանցքը: Ալավերդու և Դիլիջանի որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՎրաստանիՄցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհահատվածի մաքրման աշխատանքները ժամանակավոր դադարեցվելեն եղանակի վատթարացման եւ հնարավոր ձնահյուսի պատճառով: Կատարվում են ձյան մաքրման և մշակման աշխատանքներ: Henaran.am-ին փոխանցում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից

Փառք Աստծո՝ ես եւ ընտանիքս ժամանակին լքեցինք Բաքուն. Henaran.am-ի բացառիկ հարցազրույցը Լյուսիա Մունի հետ

“Եվրատեսիլ-2012″-ի պաշտոնական կայքում հունվարի 18-ին նշվեց այն մասին, որ Հայաստանը մասնակցելու է 2012 թվականի մայիսի 22-26-ին Ադրբեջանում կայանալիք “Եվրատեսիլ-2012” երգի միջազգային մրցույթին: Ադրբեջանական ԶԼՄ-ներն անգամ այս հայտարարությանը նախորդող ամիսների ընթացքում կանխատեսում էին, որ Եվրատեսիլին Հայաստանը կներկայացնի Լյուսիա Մունը՝ շահարկելով այն հանգամանքը, որ հայազգի երգչուհին ծնվել ու մեծացել է Բաքվում եւ իբր իր ունակություններով պարտական է […]

Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը Սահմանադրական խորհրդում կքննարկվի փետրվարի 23-ին

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Սենատի կողմից ընդունված` Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը կքննարկի փետրվարի 29-ին կամ մարտի 1-ին: Եթե Սահմանդրական խորհուրդը չեղյալ համարի օրինագիծը, ապա իշխանությունները նոր օրինագիծ ներկայացնելու համար 8 օր ժամանակ կունենան, քանի որ մարտի 9-ին խորհրդարանը արձակուրդ է գնում` ապրիլին կայանալիք նախագահական ընտրությունների պատճառով: Հիշեցնենք, որ օրինագիծը չեղյալ հայտարարելու դիմումը  Սահմանադրական խորհուրդ է ընդունվել […]

Ի՞նչու թանկացավ բենզինը. 168 ժամ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի /ՏՄՊՊՀ/ նախագահ Արտակ Շաբոյանը երեկ պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված վերջերս բենզինի գնի թանկացումը ասել է. “Մի քանի գործոններ կան, որոնք կարող են ազդեցություն թողնել գների բարձրացման վրա: Առաջինն օրենսդրական փոփոխություներն են հարկային դաշտում, որ իրականացվել են բենզինի եւ դիզվառելիքի մասով, եւ դրանք ուժի մեջ են մտել այս […]

“ՕԵԿ է, ինչ է, հիմա ինչ է ուզում”. Երկիր

Ըստ “Երկիր” օրաթեթրի, Հայաստանի 917 համայնքներից մշակույթի տներ կան ընդամենը 854-ում, որոնցից ընդամենը մոտ 450 է գործում, այն էլ մասամբ: “Փաստ է, որ գյուղական համայնքային մշակույթի տների դռները բացվում են նախընտրական քարոզարշավից քարոզարշավ, որտեղ քաղաքական կուսակցությունները իրենց հանդիպումներն են կազմակերպում”,-գրում է թերթն ու շարունակում, որ արդեն մի քանի անգամ “Օրինաց Երկիր” կուսակցությունն իր նախընտրական ծրագրերում […]

ՀՀԿ-ի մեծամասնական թեկնածուները հայտնի են. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակի” տեղեկություններով,  Հանրապետական կուսակցությունը վերջնական որոշում է կայացրել, որ թիվ 1 ընտրատարածքում, որն ընդգրկում է Ավան համայնքը, մեծամասնական ընտրակարգով կրկին առաջադրելու է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թեկնածությունը: Թիվ 2 ընտրատարածքում (Նոր Նորք) ՀՀԿ թեկնածուն լինելու է Սերժ Սարգսյանի նախկին խոսնակ Սամվել Ֆսւրմանյանը, որն այժմ զբաղեցնում Է Հանրային հեոուստառադիոընկերության լրատվա-վերլուծական ծրագրերի ղեկավարի պաշտոնը: Թիվ 3 […]

Հեշտ աշխատանք չկա. Հրայր Զորյանը պատրաստվում է հաղթահարել

ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 2-ին կարգադրություն է ստորագրել Հրայր Զորյանին ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար նշանակելու մասին: “Արմենպրես” լրատվական գործակալության նախկին տնօրեն Հրայր Զորյանը փոխարինեց  օրերս աշխատանքից ազատված,  20 տարի ԱԺ-ում աշխատած Գոհար Պողոսյանին: Ի պաշտպանություն վերջինիս լրագրողները ստորագրահավաք կազմակերպեցին եւ ներկայացրին ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, […]

Կսատարեն կալանավորված լրագրողին. Ժամանակ

“Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն” կաջակցի լրագրող Հայկ Գեւորգյանին: Այս մասին “Ժամանակ”-ի հետ զրույցում ասել է կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը` անդրադառնալով “Հայկական ժամանակ” օրաթերթի թողարկման պատասխանատու  Հայկ Գեւորգյանի կալանավորման դեպքին: Աշոտ Մելիքյանն ասաց, որ իրենց աջակցության հնարավոր ձեւերը կքննարկեն “Հայկական ժամանակի” խմբագրության հետ:

Հայաստանի զինդատախազի տեսողությանը վտանգ չի սպառնում. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ` ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը տեղափոխվել է Երեւանի “Նաիրի” բժշկական կենտրոն: Թերթի տեղեկություններով` երիտասարդ զինդատախազը կաթված է ստացել, եւ հնարավոր է` տեսողության հետ կապված խնդիրներ ունենա: Սակայն զինդատախազության մամլո խոսնակ Հարություն Մանուչարյանը միայն մասամբ է հաստատել “Ժողովուրդ”-ի տեղեկությունը: Նրա խոսքերով` վտանգն արդեն անցել է, եւ զինդատախազը շուտով հիվանդանոցից դուրս կգրվի. “Ճնշման տատանման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված