22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հեշտ աշխատանք չկա. Հրայր Զորյանը պատրաստվում է հաղթահարել

ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 2-ին կարգադրություն է ստորագրել Հրայր Զորյանին ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար նշանակելու մասին:

“Արմենպրես” լրատվական գործակալության նախկին տնօրեն Հրայր Զորյանը փոխարինեց  օրերս աշխատանքից ազատված,  20 տարի ԱԺ-ում աշխատած Գոհար Պողոսյանին: Ի պաշտպանություն վերջինիս լրագրողները ստորագրահավաք կազմակերպեցին եւ ներկայացրին ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, բայց վերջինս անսասան էր:

“Լրագրողները կարողանում էին աշխատել նախկին պետի հետ, ի՞նչ եք կարծում, դուք կկարողանա՞ք “լեզու” գտնել չորրորդ իշխանության ներկայացուցիչների հետ”,-հարցրինք Հրայր Զորյանին:

“ Հեշտ չի լինի, կարծում եմ հեշտ աշխատանք չկա, բայց դժվարարությունները կկարողանամ հաղթահարել”,-ասաց Հ. Զորյանը: Նշենք, որ Հ. Զորյանը անցած տարվա հոկտեմբերից էր ազատվել աշխատանքից եւ անընդհատ խոսվում էր, որ նրան աշխատանք են տալու: Հրայր Զորյանը ինքն էլ չէր հերքում դա եւ ասում էր, որ սպասում է: Մեր այն հարցին, թե արդյո՞ք սա նրա սպասված աշխատանքն էր` Զորյանն ասաց. “Հռետորական հարց եք տալիս, որի պատասխանը չկա”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ