22 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լեգենդար “Queen” խումբը նոր վոկալիստ ունի /վիդեո/

Լեգենդար “Queen” խումբը նոր վոկալիստ ունի` “American Idol” շոուի մասնակից, փոփ երգիչ Ադամ Լամբերտը: Երգիչն արդեն հաստատել է իր համագործակցությունը խմբի հետ եւ հայտնել, որ 2012-ի գարնանը եւ ամռանը նրանց հետ համերգային շրջագայության է մեկնելու: Լամբերտն արդեն ունի “Queen”-ի երաժիշտներ Բրայան Մեյի եւ Ռոջեր Թեյլորի հետ նվագելու փորձ: Նրանք միասին ելույթ են ունեցել “American Idol” […]

Հայաստանին նվիրված հանդիսավոր միջոցառում ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունում

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունում փետրվարի 1-ին տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում` նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձին: Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 60 երկրների հարյուրից ավելի բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական պաշտոնատար անձինք: Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ, փոխգնդապետ Ա.Մկրտչյանը, ով ներկայացրել է ՀՀ զինված ուժերի կազմավորման փուլերն ու […]

Զորակցելու են Սասուն Միքայելյանին

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը “Ժառանգության”  առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրություններում իրենք զորակցում են ընդդիմության թեկնածու Սասուն Միքայելյանին: “Ինչ-որ հնարավոր է, “Ժառանգությունը” կանի”,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանն ու հաջողություն մաղթել թեկնածուներին, նաեւ` գործող քաղաքապետին:  Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Հրազդանում քաղաքապետի ընտրություններ են սպասվում: Առաջադրվել են երկու թեկնածու` գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը և Հրազդանի […]

Տարոն Մարգարյանն ընտրվել է ԵՃՇՊՀ խարհրդի նախագահ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր մասնակցել է Երևանի  ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի խորհրդի այս տարվա առաջին նիստին, որին ներկա է գտնվել նաև  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նիստի օրակարգում ընդգրկված խորհրդի նախագահի ընտրության հարցի քննարկման շրջանակում խորհրդի անդամները առաջադրեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը: Առաջադրմանը հաջորդած բաց քվեարկության արդյունքում Տարոն Մարգարյանը միաձայն […]

“Կիսամերկ” ընթրիք` իտալական ռեստորանում

Իտալական ռեստորաններից մեկն ակցիա է կազմակերպել, որի շրջանակներում անվճար հյուրասիրել է բոլոր այն այցելուներին, որոնք ռեստորան են ներկայացել ներքնազգեստով: Արդյունքում մի արտասովոր ընթրիք է տեղի ունեցել: Ռեստորանի սեփականատեր Ալեսսանդրո Սինյորինին նշել է, որ կիսամերկ հաճախորդներով ընթրիք կազմակերպելով` նա ցանկացել է  երկրում տիրող ծանր ֆինանսական դրության վրա կենտրոնացնել իշխանությունների ուշադրությունը: Նա կարծիք է հայտնել, որ Իտալիայի […]

Երևանն ու Թբիլիսին կարող են զարգացնել գործընկերային հարաբերությունները. Երևանի քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ: Բարձր գնահատելով հայ–վրացական հարաբերությունները՝ քաղաքապետն ընդգծել է, որ  երկու ժողովուրդների բարեկամության դարավոր պատմությունն ու այդ համատեքստում ձևավորված ավանդույթները վստահաբար հիմք են հանդիսանում բարեկամ երկրների քաղաքների միջև գործընկերային կապերի էլ ավելի զարգացման և ընդլայնման համար։ Ներկայացնելով մայրաքաղաքի զարգացման առաջնահերթությունները, […]

Մեզ համար տեղեկատվական տեխնոլոգիաները առաջնային ուղղություն են. ՀՀ վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ  Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպաններ Ջոնաթան Ջեյմս էյվզին եւ  տիկին Քեթրին Ջեյն Լիչին: Շնորհավորելով դեսպաններին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնելու հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ: ‘Ձեր աշխատանքից շատ բան է կախված: Առաջին հերթին […]

ՀԱԿ անդամը գնահատեց իր ուժերն ու ինքնաբացարկ հայտարարեց. ՀՀԿ-ական պատգամավոր

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ-ական պատգամավոր  Հովհաննես Սահակյանն անդրադարձել է փետրվարի 12-ին Սպիտակում սպասվող ընտրություններին եւ ասել, որ ողջունում է ՀԱԿ թեկնածու Անանիկ Նիկողոսյանի ինքնաբացարկը: Հովհաննես Սահակյանի խոսքով, վերջինս դրսեւորեց ողջամտություն եւ իրապես գնահատելով իր ուժերը, ինքնաբացարկ հայտարարեց: “Սա քաղաքականության մեջ բավականին առաջընթաց է”,-նկատեց ՀՀԿ-ական պատգամավորը: Հիշեցնենք, որ Սպիտակի քաղաքապետի երկու թեկնածու էր առաջադրվել` գործող […]

Երեխայի 6 օրգանները միանգամից փոխպատվաստել են/վիդեո/

Բոստոնի հիվանդանոցներից մեկի բժիշկները միանգամից փոխպատվաստել են փոքրիկ աղջկա ստամոքսը, լյարդը, փայծաղը, աղիքները, ենթաստամոքսային գեղձը եւ կերակրափողի մի մասը: Սա ԱՄՆ-ում կատարված առաջին վիրահատությունն է, որի ժամանակ միանգամից 6 օրգան են վիրահատում, եւ  կերակրափողի  առաջին փոխպատվաստումը աշխարհում: 9-ամյա Ալլանախ Շեւենելլի մոտ առողջական խնդիրներն սկսել են, երբ նա 5 տարեկան էր: Ամեն ինչ սկսվել է քաշ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված