18 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

“Կիսամերկ” ընթրիք` իտալական ռեստորանում

Իտալական ռեստորաններից մեկն ակցիա է կազմակերպել, որի շրջանակներում անվճար հյուրասիրել է բոլոր այն այցելուներին, որոնք ռեստորան են ներկայացել ներքնազգեստով: Արդյունքում մի արտասովոր ընթրիք է տեղի ունեցել:

Ռեստորանի սեփականատեր Ալեսսանդրո Սինյորինին նշել է, որ կիսամերկ հաճախորդներով ընթրիք կազմակերպելով` նա ցանկացել է  երկրում տիրող ծանր ֆինանսական դրության վրա կենտրոնացնել իշխանությունների ուշադրությունը: Նա կարծիք է հայտնել, որ Իտալիայի իշխանությունները մարդկանց “առանց տաբատների’ են թողել:

Յուրօրինակ ընթրիքին մասնակցել է 20 մարդ: Սեղանի մոտ ոմանք նստել են վարտիքներով, գլխարկներով եւ շարֆերով, մյուսները մնացել են ներքնազգեստով կամ  պարզապես վերնաշապիկ են հագել: Ակցիայի մասնակիցներից շատերն այն ընկալել են որպես ուրախանալու հնարավորություն, իսկ մի քանիսն էլ լուրջ են տրամադրվել եւ հայտնել են իրենց աջակցությունը Ալեսսանդրո Սինյորինիին:

Իտալիան  տնտեսապես ծանր դրության մեջ է հայտնվել արտաքին խոշոր պարտքերի պատճառով: Նույն վիճակում են Պորտուգալիան, Իսպանիան եւ Հունաստանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ