14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեզ համար տեղեկատվական տեխնոլոգիաները առաջնային ուղղություն են. ՀՀ վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ  Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպաններ Ջոնաթան Ջեյմս էյվզին եւ  տիկին Քեթրին Ջեյն Լիչին: Շնորհավորելով դեսպաններին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնելու հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ:

‘Ձեր աշխատանքից շատ բան է կախված: Առաջին հերթին կարևոր է, որպեսզի Մեծ Բրիտանիայի դիվանագիտությունը տարածաշրջանում ապահովի բալանսավորված մոտեցում: Մենք նավթ չունենք, սակայն ունենք այլ ռեսուրսներ՝ ավելի թանկ եւ  կարևոր: Առաջին հերթին դա մարդկային կապիտալն է, որի վրա էլ շեշտարդրում ենք անում: Այդ պատճառով էլ տեղեկատվական տեխնոլոգիաները մեզ համար առաջնային ուղղություններից մեկն է’,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը նշել է, որ Հայաստանում պետք է գտնվեն տնտեսական հետաքրքրություններ Մեծ Բրիտանիայի ներդրողների համար, որը նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացման աշխատանքներին:
Իր հերթին, տիկին Քեթրին Ջեյն Լիչին համոզմունք է հայտնել, որ իրենց՝ երկու դեսպաններով աշխատանքն առաջիկայում նոր եւ էներգիայով լի փուլ կտեղափոխի հայ-բրիտանական հարաբերությունները: Դեսպանները նշել են, որ բրիտանական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանում ներդրումների իրականացմամբ, մասնավորապես, հանքարդյունաբերության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ  տարբեր բնագավառներում Հայաստանի տնտեսական քաղաքականությանը, երկկողմ միջմշակութային եւ ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցերի:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ կաառավարության լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ