22 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գինովցած Ծաղիկ Ռուբոյի դեմ ոչ մեկը թող չհելնի. Իրավունք

“Իրավունք”-ի տեղեկություններով, ԲՀԿ-ական Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբոյի) շրջապատն էլ “պլան”  է գծում, թե ինչպես է ԲՀԿ-ական Ռուբեն Գեւորգյանը պայքարի մեջ մտնելու ՀՀԿ-ական Արթուր Գեւորգյանի հետ, որը Դավիթաշեն համայնքի ղեկավարն է: Նույն լուրերի համաձայն, ասում են, որ երեկ երեկոյան որոշ ԲՀԿ-ականների մոտ տրամադրության փոփոխություն է նկատվել այն բանից հետո, երբ Ռ. Գեւորգյանը իր կուսակից ընկերներից մի […]

Կրակի ճարակ է դարձել է “Շիրակ”-ի կառավարչի գույքը

 Ըստ արտակարգ իրավիճակների կայք-էջի, փետրվարի 2-ին, ժամը 23.46-ին ահազանգ է ստացվել, որ Երեվանի Մ. Խորենացի փողոցի թիվ 13ա հասցեում գտնվող “Շիրակ” հյուրանոցի 3-րդ հարկում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով, փրկարար ուժերի վարչության հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը եվ մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.52֊ին, […]

“Ժառանգությունը” ո՞ւմ հետ կլինի. Առավոտ

Անդրադառնալով նախընտրական շրջանում հնարավոր ալյանսների ձեւավորմանը, “Առավոտը” գրում է, որ խոսվում է “Ազատ դեմոկրատների” եւ “Ժառանգության”, ՀՅԴ-ի եւ “Ժառանգության” հնարավոր դաշինքների մասին: Թերթի հետ զրույցում  “Ազատ դեմոկրատների” վարչության անդամ Գառնիկ Գեւորգյանն ասել է, որ դրա մասին վաղ է խոսելը: “ Ընդդիմադիր բոլոր ուժերը, այդ թվում` “Ազատ դեմոկրատները” բազմիցս հայտարարել են, որ բոլոր այդ հարցերի շուրջ […]

“Հանրապետականի” ցուցակի առաջին եռյակը. Իրատես. de facto

“Իրատես. de facto”-ի տեղեկություններով, մինչ կոալիցիոն եռյակի մաս կազմող երկու կուսակցություններում բուռն քննարկումներ են ընթանում նախընտրական ցուցակները գլխավորողների շուրջ, եռյակում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ի ցուցակի առաջին երեք հորիզոնականների հարցը կարելի է փակված համարել: Թերթի տեղեկություններով` ցուցակը կգլխավորի հանրապետության նախագահը, նրան կհաջորդեն վարչապետն ու Աժ նախագահը: “Ասել է` ՀՀԿ-ն առաջնորդվելու է դասական սկզբունքով` ներկայանալի ցուցակ օրենսդիր եւ […]

Ռոբերտ Քոչարյանը լքո՞ւմ է Հայաստանը. Ժողովուրդ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում մեկնելու է Մոսկվա. շաբաթ օրը նա մասնակցելու է “Սիստեմա” ընկերության խորհրդի նիստին: Ինչպես պնդում են “Ժողովուրդ”-ի աղբյուրները, նիստից հետո նա չի վերադառնալու Հայաստան, այլ բացակայելու է տեւական ժամանակով: Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը թերթի հետ զրույցում հաստատել է Մոսկվա մեկնելու եւ “Սիստեմա”-ի նիստին մասնակցելու մասին լուրերը: Սակայն նշել է, […]

Գալուստ Գրիգորիչը` ՀԱԿ-ին. Երկիր

“Երկիր” օրաթերթի թղթակիցը ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանից փորձել է ճշտել, թե ինչ ակնկալիքներ ունի փետրվարի 12-ին կայանալիք` Հրազդանի քաղաքապետի ընտրություններից: Գ. Սահակյանը վստահեցրել է, որ կհաղթի ՀՀԿ-ական գործող քաղաքապետը: Դիտարկմանը, թե կեղծիքները նվազագույնի հասցնելու համար ընտրատեղամասերում վստահված անձինք են լինելու, ՀԱԿ-ի կարկառուն դեմքերը, Սահակյանը խորհուրդ  տվեց նեղություն չքաշել: “Խորհուրդ եմ տալիս նեղություն չքաշել, […]

Հայաստանի նախագահը ցավակցել է Եգիպտոսի ժողովրդին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության զինված ուժերի բարձրագույն խորհրդի նախագահ մարշալ Հուսեյն Տանտավիին` Պորտ Սաիդ քաղաքի ֆուտբոլային մարզադաշտում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ,  որին զոհ են գնացել Եգիպտոսի տասնյակ անմեղ քաղաքացիներ: Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն է հայտնել մարշալ Հուսեյն Տանտավիին եւ Եգիպտոսի ժողովրդին,  տոկունություն մաղթել զոհվածների հարազատներին:

Ի՞նչ տվեց համասեռամոլության մշակույթը

Մեր կյանքում բազմաթիվ վիճելի հարցեր կան, որոնցից մեկն էլ համասեռամոլության մշակույթն է, դրա ազդեցությունը մեր ուղեղի, սրտի, ճաշակի եւ անգամ սեռական նախասիրության վրա: Ժամանակին միասեռականությունը շոկ էր, այսօր արդեն այս երեւույթը սովորական բան է դարձել: Նորաձեւություն   Այսօր համասեռամոլ լինելը նորաձեւ է: Ավելին, դա կարող է հաջողության գրավական դառնալ եթե ոչ ասենք՝ բռնցքամարտիկների շրջանում, ապա […]

Ռասել Քրոուն կմարմնավորի Նոյ նահապետին

Ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին մտադիր է իր նոր ֆիլմում Նոյ նահապետի դերը կատարելու համար հրավիրել  դերասան Ռասել Քրոուին: Արոնոֆսկու նոր ֆիլմը պատմում է Նոյան տապանի աստվածաշնչյան պատմությունը: Ավելի վաղ ռեժիսորը հայտնել էր, որ սցենարը շատ բարդ է էկրանավորելու համար: Այդ պատաճռով էլ մինչ ֆիլմի ստեղծումը նա նույն սցենարի հիմքի վրա կոմիքս է նկարահանել: Ենթադրվում էր, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված