23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Ժառանգությունը” ո՞ւմ հետ կլինի. Առավոտ

Անդրադառնալով նախընտրական շրջանում հնարավոր ալյանսների ձեւավորմանը, “Առավոտը” գրում է, որ խոսվում է “Ազատ դեմոկրատների” եւ “Ժառանգության”, ՀՅԴ-ի եւ “Ժառանգության” հնարավոր դաշինքների մասին: Թերթի հետ զրույցում  “Ազատ դեմոկրատների” վարչության անդամ Գառնիկ Գեւորգյանն ասել է, որ դրա մասին վաղ է խոսելը:

“ Ընդդիմադիր բոլոր ուժերը, այդ թվում` “Ազատ դեմոկրատները” բազմիցս հայտարարել են, որ բոլոր այդ հարցերի շուրջ քննարկումներ են ընթանում: Այնուամենայնիվ, կարծում եմ, “Ազատ դեմոկրատների” եւ “Ժառանգության” դաշինքը ամենահավանականն է զուտ գաղափարական տեսանկյունից, իսկ մյուսների հետ համագործակցությունը հնարավոր եւ ցանկալի է: Երբ խոսքը  է գնում դաշինքների մասին, մենք սկզբունքային ենք համարում մեր գաղափարական ընդհանրությունները, այլապես դա դառնում է կոնյուկտորային, իրավիճակային, բացառապես նախընտրական շահ սպասարկելուն միտված դաշինք, որը եւ ես, եւ մեր կուսկացությունն ընդունելի չենք համարում”,-ասել է ազատ դեմոկրատ Գառնիկ Գեւորգյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ