12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Հանրապետականի” ցուցակի առաջին եռյակը. Իրատես. de facto

“Իրատես. de facto”-ի տեղեկություններով, մինչ կոալիցիոն եռյակի մաս կազմող երկու կուսակցություններում բուռն քննարկումներ են ընթանում նախընտրական ցուցակները գլխավորողների շուրջ, եռյակում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ի ցուցակի առաջին երեք հորիզոնականների հարցը կարելի է փակված համարել:

Թերթի տեղեկություններով` ցուցակը կգլխավորի հանրապետության նախագահը, նրան կհաջորդեն վարչապետն ու Աժ նախագահը:

“Ասել է` ՀՀԿ-ն առաջնորդվելու է դասական սկզբունքով` ներկայանալի ցուցակ օրենսդիր եւ գործադիր իշխանությունը ներկայացնող երեք առանցքային դեմքերով:

Այս կազմի առնչությամբ, անշուշտ, դժգոհություններ կան. բա շտա՞բը` յուր պետով: Ասում են, Հովիկ Արգամիչին մխիթարել են առաջին հնգյակում ամրագրելու հեռանկարով: Չնայած ցուցակը պաշտոնապես չի հրապարակվելու մինչեւ ՀՀԿ համագումար, սակայն հստակեցումների շրջանն սկսվել է”,-գրում է “Իրատես. de facto”-ն:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ