Ռասել Քրոուն կմարմնավորի Նոյ նահապետին
Ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին մտադիր է իր նոր ֆիլմում Նոյ նահապետի դերը կատարելու համար հրավիրել դերասան Ռասել Քրոուին:
Արոնոֆսկու նոր ֆիլմը պատմում է Նոյան տապանի աստվածաշնչյան պատմությունը: Ավելի վաղ ռեժիսորը հայտնել էր, որ սցենարը շատ բարդ է էկրանավորելու համար: Այդ պատաճռով էլ մինչ ֆիլմի ստեղծումը նա նույն սցենարի հիմքի վրա կոմիքս է նկարահանել:
Ենթադրվում էր, որ Նոյ նահապետին կմարմնավորի Քրիստիան Բեյլը, սակայն վերջինս հրաժարվել է, որից հետո ռեժիսորը մտածում էր Մայքլ Ֆասբենդերի թեկնածության մասին, սակայն հիմա նա մեծապես հետաքրքրված է Ռասել Քրոուով:
Հետաքրքիր է այն փաստը, որ Արոնոֆսկու ֆիլմի սցենարի գրելուն մանակցել է նաեւ Ջոն Լոգանը, որն աշխատել է Ռասել Քրոուին մեծ համբավ բերած “Գլադիատոր” ֆիլմի վրա: