22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Տարոն Մարգարյանն ընտրվել է ԵՃՇՊՀ խարհրդի նախագահ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր մասնակցել է Երևանի  ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի խորհրդի այս տարվա առաջին նիստին, որին ներկա է գտնվել նաև  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նիստի օրակարգում ընդգրկված խորհրդի նախագահի ընտրության հարցի քննարկման շրջանակում խորհրդի անդամները առաջադրեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը: Առաջադրմանը հաջորդած բաց քվեարկության արդյունքում Տարոն Մարգարյանը միաձայն ընտրվեց Երևանի  ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի խորհրդի նախագահ:

Քաղաքապետը վստահեցրել է, որ իր նախագահության ընթացքում կանի հնարավորը` բուհի առջև ծառացած խնդիրների լուծման և ձեռնարկվող ծրագրերի աջակցման ու կյանքի կոչման ուղղությամբ:

‘Թե ճարտարապետությունը և թե շինարարությունը Երևան քաղաքի դեմքն է: Համալսարանի աջակցությամբ մենք կարող ենք պահպանել այդ դիամգիծը: Քաղաքապետարանի համագործակցությունը բուհի հետ հնարավորությունների լայն դաշտ է ստեղծում ինչպես ուսանողների, այնպես էլ մեր քաղաքի համար’,-նշել է Տարոն Մարգարյանը:

Օրակարգի հաջորդ հարցի շրջանակում ԵՃՇՊՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը` ներկայացնելով 2011 թվականի ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը, նշել է, որ բուհը կարևորում է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված ծրագրերի խթանումը, ուսանողների սոցիալական խնդիրների հաղթահարումն ու արտերկրից ուսանողական հոսքերի ավելացումը: Դրական գնահատելով նախորդ տարում իրականացրած աշխատանքները` խորհուրդը հաստատել է համալսարանի 2012 թվականի բյուջեն:

Henaran.am-ին հաղորդում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ