16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Այսօր տեղումներ չեն լինի. Եղանակի տեսություն

Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի բարձր ճնշման դաշտի ազդեցությամբ: Փետրվարի 4-ին և 5-ին ամբողջ հանրապետությունում կդիտվի առանց տեղումների եղանակ: Տեղումները կպահպանվեն միայն Սյունիքում եւ Արցախում` տեղ-տեղ թույլ տեղումներ` առավելապես երեկոյան ժամերին: Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ին գիշերը կնվազի ևս 1-3 աստիճանով: Լեռներում և լեռնանցքներում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 20մ/վրկ, հնարավոր է բուք, ավտոճանապարհներին` ցածր տեսանելիություն:

Հիշեցնենք, որ անկախ տեղումների առկայությունից կամ բացակայությունից, ձյան բերվածքների հետևանքով հնարավոր է մերկասառույց առաջանա: Քամու ուժգնությունը լեռնանցքներում կհասնի 18-20մ/վրկ, քամու առկայության պարագայում կդիտվի բուք, ավտոճանապարհներին` ցածր տեսանելիություն, մերկասառույց, դժվարանցանելիություն:

Երևանում  սպասվում է առանց տեղումների եղանակ: Հնարավոր է մառախուղ: Ուշադրություն. հնարավոր է մերկասառույցի առաջացում: Օդի ջերմաստիճանը գիշերը բարձրադիր վայրերում կլինի 9-11աստիճան ցուրտ, ցածրադիր վայրերում` 10-13 աստիճան ցուրտ, ցերեկային ժամերին 0-2 աստիճան տաքություն, երեկոյան 3-5 աստիճան ցուրտ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ