22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

‘Կրծքագեղձի քաղցկեղը երիտասարդանում է’. բժիշկներն ահազանգում են

Հայաստանում, ցավոք, կրծքագեղձի քաղցկեղը երիտասարդանում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման  ժամանակ հայտնեցին Հայ-ամերիկյան առողջության (Մամոգրաֆիայի) կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը եւ կենտրոնի ռադիոլոգիայի բաժնի վարիչ Անի Հակոբյանը։

Ըստ Մամոգրաֆիայի կենտրոնի վիճակագրության, Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղով տառապում են 30-39 տարեկան 500 կին և 0-29 տարեկան 60 կին։ Տղամարդկանց շրջանում նույնպես տարածում ունի կրծքագեղձի քաղցկեղը։ Այն հայտնաբերվել է 520 ղամարդկանց մոտ, որոնցից 22-ի մոտ չարորակ է եղել։

‘’Տղամարդկանց մոտ կրծքագեղձի քաղցկեղն ավելի ագրեսիվ ընթացք ունի։ Այն առաջանում է հիմնականում մեծ տարիքում՝ 60 տարեկանից բարձր հասակում’’,-նշեց Խաչանուշ Հակոբյանը։

Խոսելով հիվանդության գենետիկ հնարավոր փոխանցման մասին՝ բժշկուհի Անի Հակոբյանը նշեց, որ գենետիկորեն կարող է


փոխանցվել կրծքագեղձի հյուսվածքի կառուցվածքը եւ դիսհորմոնները։ ‘’Եթե ընտանիքում հայրը կամ մայրն ունեցել են հիվանդությունը, ապա պետք է պարտադիր այցելել հետազոտման։ Ընդհանրապես կրծքագեղձի քաղցկեղ ունեցողների ընդամենը 10-15%-ի մոտ է, որ ընտանիքում եղել են նման հիվանդությամբ տառապողներ’’,-նշեց Անի Հակոբյանը։

Նրա խոսքով, իհարկե հոգեբանորեն ծանր է շատերի համար հետազոտությունը, սակայն առանց հետազոտության կարող է ուշ լինել։ Բժշկուհին նաև հավելեց, որ անհրաժեշտ է ամիսը մեկ անգամ կատարել կրծքագեղձի ինքնազննում։

Վերջում կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը նշեց, որ մասնագետները կարևորում են առողջ ապրելակերպը.’Ուժեղ դեպրեսիաները եւ սթրեսները, որոնք 21-րդ դարում անխուսափելի են, բերում են քաղցկեղի առաջացման, այդ իսկ պատճառով պետք է ուշադրության դարձնել առողջությանը, վարել առողջ ապրելակերպ և տարին 1 անգամ պարտադիր հետազոտվել’: Մասնագետներն արձանագրեցին, որ ինքան էլ որ ցավալի է, սակայն քաղցկեղի դեպքեր են հայտնաբերվել նաև հղի կանանց մոտ։ Խորհուրդը` հետազոտվել մինչև ամուսնանալը կամ հղիանալը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ