14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Սուրբ Սարգսի տոնը` Հրազդանում

Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում երեկ Սուրբ Սարգսի տոնը յուրօրինակ ձևով է նշվել: Ամբողջ Կոտայքի մարզի եկեղեցիներից միայն Ջրառատի Սուրբ Կարապետ եկեղեցում էր, որ բաժանվեցին աղի բլիթներ և Սուրբ Սարգսի տոնը խորհրդանշող բացիկներ շուրջ 400 երիտասարդի: Այդ մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրազդանի եկեղեցասեր երիտասարդների միության նախագահ Արմեն Այվազյանը:

‘Երիտասարդների այսչափ մեծ հոսքը և ոգևորվածությունը շատ գովելի է, հատկապես, եթե դա վերաբերում է մարզերում բնակվող երիտասարդությանը: Նրանք մեծ հավատքով են գալիս եկեղեցի: Նրանք գիտեն միասնական աղոթքի արժեքը: Թող Սուրբ Սարգիսը հովանավորի նրանց ազնիվ մղումները’,- ասաց Արմեն Այվազյանը` հավելելով, որ միջոցառման կազմակերպմանն իր ակտիվ աջակցությունն է ցուցաբերել նաեւ Ջրառատի համայնքի ղեկավարը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ