16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հայկին ազատ արձակեցին` խափանման միջոցը փոխված է

Henaran.am-ն արդեն տեղեկացրել է, որ հնարավոր է այսօր դատարանը փոխի “Հայկական ժամանակ” օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանի խափանման միջոցը եւ կկիրառվի ստորագրություն` չհեռանալու մասին: Քիչ առաջ Երեւան Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց փոխել Հայկական ժամանակ օրաթերթի թղթակից Հայկ Գեւորգյանի խափանման միջոցը, եւ նրան ազատ արձակել: ՀՀ Գլխավոր դատախազությունը այս առնչությամբ տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. […]

Սկանդալային մանրամասներ սիրելի նախագահի կյանքից

ԱՄՆ-ում շուտով լույս կտեսնի մի գիրք, որը սկանդալային մանրամասներ է պարունակում ԱՄՆ ամենասիրելի նախագահներից մեկի `Ջոն Քենեդու մասին: Գրքի հեղինակը Նյու Յորքի 69-ամյա բնակիչ Միմի Էլֆորդն է, ով մի քանի տարի առաջ խոստավանել էր, որ 60-ականներին Սպիտակ տանը փորձաշրջան անցնելու ընթացքում  ինտիմ կապի մեջ է եղել նախագահ Քենեդու հետ: Նրանց սիրավեպն սկսել է 1962-ի ամռանը […]

“Ժառանգությունը” դեմ քվեարկեց ԱԺ մեծ օրակարգին

ԱԺ “Ժառանգություն” խմբակցությունը դեմ քվեարկեց ԱԺ 4-րդ գումարման 11-րդ նստաշրջանի մեծ օրակարգին: Մինչ օրակարգի հաստատումը ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն անդրադարձավ Ֆրանսիայի կողմից Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի ընդունմանը հաջորդած թուրքական կողմի հայտարարություններին եւ նշեց, որ այս պարագայում ՀՀ ԱԺ օրակարգում են գտնվում  հայ-թուրքական արձանագրությունները` նշելով, որ մոտենում է ապրիլի 24-ը: Սամվել Նիկոյանն ասաց, որ […]

Բախշյանն էլի “գլուխներ է հաշվում”. ԱԺ 4-րդ գումարման 11-րդ նստաշրջանը հայտարարվեց բացված

ՀՀ ԱԺ-ն  գումարեց այս տարվա առաջին նիստը: Պատգամավորների գրանցումից հետո ՀՀ օրհներգի ներքո ԱԺ նախագահ Սամվել  Նիկոյանը ԱԺ4-րդ գումարման 11-րդ նստաշրջանը հայտարարեց բացված: Նիստին գրանցվել է 97 պատգամավոր: Մինչ օրակարգի հաստատումը վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը եւ հայտարարեց. “Գրանցված է 101  հոգի, բայց նորից եմ հայտարարում` դահլիճում նստած են […]

Մեծ Բրիտանիան նշում է թագուհի Եղիսաբեթ 2-րդի թագադրման ադամանդե տարելիցը /վիդեո/

Մեծ Բրիտանիայում այսօր նշում են թագուհի Եղիսաբեթ 2-րդի թագավորման 60-ամյակը: 1952-ի հենց այս օրը արքայադուստր Եղիսաբեթ Ալեքսանդրա Մերի Վինձորը, Էդինբուրգի դքսուհին դարձավ Եղիսաբեթ 2-րդ` Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհին, Ազգերի համագործակցության եւ Հավատքի պաշտպանության ղեկավարը: Չնայած որ հենց այս օրն է լրանում միապետի թագավորման տարելիցը, այս առիթով նշվող միջոցառումների մեծ մասը բրիտանացիները […]

Նախագահի օգնականի մերկ լուսանկարները հայտնվել են ինտերնետում /ֆոտո/

Առաջին անգամ Լատվիայի պատմության ընթացքում ինտերնետում հայտնվել են մերկ լուսանկարներ` չինովնիկին վարկաբեկելու նպատակով: Խոսքը տնտեսության հարցերով նախագահի խորհրդական Էլինե Էգլեի մասին է: Անհայտ չարագործը ինչ-որ ճանապարհով ձեռք է բերել նրա անձնական լուսանկարները եւ հրապարակել  դրանք “Flickr.com” հոսթինգում` Էգլեի անվան տակ: Լուսնակարների ռակուրսներից դատելով` դրանք հենց Էգլեն է նկարել: Նա չի հերքել այդ փաստը, սակայն նշել […]

Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը դատական հայցով դիմելու է Ֆրանսիայի Հանրապետության Սահմանադրական խորհուրդ:

Ֆրանսիայի Հանրապետության Սենատում ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման փաստը բոլոր հայկական հասարակական եւ պետական կառույցների կողմից իրենց վերագրելու փորձեր եղան: Հաղթանակի եւ ցնծության զգացողությունը, սակայն, կարճ տեւեց, իսկ ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի պաշտպանության խնդիրը մնաց ցպահանջ: Այդպես էլ այս վճռական պահին հայկական հասարակական եւ պետական կառույցները չկարողացան հաղթահարել սեփական բարդույթները առաջացած խնդրի վերաբերյալ, որի արդյունքում […]

100-ամյա կինը վստահ է, որ իր երկարակեցության գաղտնիքը համակարգչային խաղերի մեջ է /վիդեո/

Կետլին Կոննելը, ում 100-ամյակը վերջերս է լրացել, իր սիրելի համակարգչային խաղն է խաղում ամեն երեկոյան: Բրիտանուհին վստահեցնում է, որ միակ միջոցը, որով նա կարողանում է ուղեղի պարզությունը պահպանել, համակարգչային խաղն է: Կետլինը բազմաթիվ խաղերի սկավառակներ ունի, բայց ամենից հաճախ նա 10 խաղ է խաղում, որոնք պահանջում են տրամաբանորեն մտածել և շատ բարձր ինտելեկտի մակարդակ: Կինը […]

Ի պաշտպանություն Հայկ Գեւորգյանի

“Ազատ դեմոկրատներ” կուսակցությունը մեծապես կարևորում է արդարության և ազատության իրավունքների լիարժեք կիրարկումը: Այդ համատեքստում կուսակցությունը տարակուսանք է արտահայտում լրագրող Հայկ Գևորգյանի ձերբակալության առիթով և պահանջում բոլոր պատասխանատու մարմիններից  վարույթի լիակատար արդարություն և թափանցիկություն: Նաև վստահ ենք, որ Հայկ Գևորգյանը, գտնվելով ազատության մեջ, որևէ կերպ չի խոչընդոտի գործի քննության ընթացքին: Լիահույս ենք, որ չի սահմանափակվի ազատ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված